Մխոցային մեքենա
Մխոցային մեքենա, մեքենա, որում աշխատող մարմնի (գազ, գոլորշի, ջուր) Էներգիայի փոխակերպումը կատարվում է գլանում տեղափոխվող մխոցի օգնությամբ։ Նրա գլանում մխոցի ետադարձ-համընթաց շարժման դեպքում աշխատող մարմնի ծավալը, մյուս պարամետրերի (ճնշում, ջերմաստիճան և այլն) հետ, պարբերաբար փոփոխվում Է, որի հետևանքով աշխատող մարմնի Էներգիան կամ նվազում է, կամ աճում (Մխոցային մեքենա- կոմպրեսոր, պոմպ)։ Դրանցից են՝ ներքին այրման շարժիչների մեծ մասը, շոգեմեքենաները, մխոցային կոմպրեսորները և պոմպերը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b8/Randolph_Coke_and_Chemical_Co%2C_booster_house_-_geograph.org.uk_-_1729105.jpg/220px-Randolph_Coke_and_Chemical_Co%2C_booster_house_-_geograph.org.uk_-_1729105.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 637)։ ![]() |