Մխիթար (անձնանուն)

հայկական արական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մխիթար (այլ կիրառումներ)

Մխիթար, հայկական ծագում ունեցող արական անձնանուն[1], որն առաջացել է հայերեն «մխիթարանք», «սփոփանք»[2][3] բառերից։ Անունը եբրայրերենում հնչում է որպես Նավում, Մանայեմ, Մանայեն, իսկ արաբերենում՝ Թասալու[4]։ Անվան այլ ձևերն են Մխիթարիկ, Մխիթարուկ (այժմ գործածական չեն) Մխիկ (17-րդ դարից սկսած), Խիթար (հատուկ է թիֆլիսահայերին, քանի որ նրանց բարբառով «մխիթարել» բառը դարձել է «խիթարիլ»․ առաջին հիշատակում 1665 թվական), Մխիթարիչ, իսկ որպես կրճատ տարբերակ օգտագործվում է Մխո ձևը։ Անվանումից առաջացած ազգանուններից են Մխիթարյան, Խիթարյան, Մխիկյան ազգանունները։

Մխիթար
Սեռարական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
Ծագում6-րդ դար
Նույն գրվող ազգանունՄխիթարյան, Խիթարյան, Մխիկյան
Անվան այլ ձևերՄխիթարիկ, Մխիթարուկ, Մխիկ, Խիթար, Մխիթարիչ
Այլ լեզուներովեբրայերեն՝ Նավում, Մանայեմ, Մանայեն,
արաբերեն՝ Թասալու
Կապված հոդվածներ«Մխիթար» սկսվող էջեր

Մխիթար անվանումը սկսում է հիշատակվել սկսած 6-րդ դարից և մինչև այժմ էլ գործածական է։ Ըստ մեկ այլ տարբերակի՝ առաջացել է «մի՛ խիթար» ձևից, որտեղ «խիթել» (կամ «խիթալ») բառը նշանակում է «խղճի խայթ», «կասկած, վախ»․ ուստի «մի՛ խիթար» նշանակում է «հոգս մի՛ ունեցիր, մի՛ մտատանջվիր, մի՛ վախեցիր»[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ
  2. Հայկական անունների բացատրություններ
  3. Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 391 — 742 էջ։
  4. Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 284 — 682 էջ։
  5. «ԶՐՈՒՅՑ 23. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ՄԽԻԹԱ՞Ր». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.