Մխիթար (բանաստեղծ)

բանաստեղծ

Մխիթար, 13-րդ դարի բանաստեղծ։

Մխիթար
Մասնագիտությունբանաստեղծ

Կենսագրություն

խմբագրել

Ըստ մատենագրական որոշ տեղեկությունների՝ թերևս «Պղնձե քաղաքի պատմության» թարգմանիչ Առաքել աբեղա Անեցու կամ Շիրակվանեցու գործընկեր Մխիթար Չեչկանց Շիրակվանեցին է։ Անիին մերձակա Բագնայրի վանքի 1223 թվականի արձանագրություններից մեկում Մխիթարը հիշատակվում է իբրև որդի «Չեչկանց Աւետեացն» և հայր Վահրամի։ Նրա անունով ավանդված կաֆաները «Պղնձե քաղաքի պատմության» հայերեն թարգմանության հայտնի հեղինակ ունեցող կաֆաներից հնագույնն են. հանդիպում են Մատենադարանի՝ «Պղնձե քաղաքի պատմության» № 6185 ձեռագրում (17-րդ դար)։ Դրանք հինգն են և գրված են հայրենի չափով, 8-տող։ Իբրև իրական կյանքի պատկերներ՝ առանձնանում են բնագրի մյուս կաֆաներից և ընդհանրություններ ունեն Ալեքսանդրի պատմության համապատասխան դրվագների հետ։

Գրականություն

խմբագրել
  • Սիմոնյան Հ., Հայ միջնադարյան կաֆաներ, Ե., 1975, էջ 152–153։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։