Մխիթար Հյուսն, միջնադարյան հայ ճարտարապետ։

Մխիթար Հյուսն
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Ուշագրավ աշխատանքներԳոշավանք[1]

1188-1208-ին կառուցել է Գոշավանքի համալիրի մեծ մասը։ Մխիթար Հյուսնի կառուցած առաջին՝ Գրիգոր Լուսավորիչ կոչված եկեղեցին (չի պահպանվել) եղել է փայտակերտ (այստեղից էլ՝ նրա «Հյուսն» մականունը), որը Գոշավանքի սան Կիրակոս Գանձակեցին անվանում է «գեղեցկային»։ 1191-1196-ին Մխիթար Հյուսնը կառուցել է Գոշավանքի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Մխիթար Հյուսնը կառուցել է նաև մի այլ քարաշեն ժամատուն՝ փայտակերտ վերնահարկով, սկսել է գմբեթավոր նոր եկեղեցու շինարարությունը, որն ընդհատվել է և ավարտվել միայն 1231-ին։

Մխիթար Հյուսնը միջնադարյան Հայաստանի այն սակավաթիվ ճարտարապետներից է, որն իր ժամանակ արդեն գնահատվել է որպես մշակույթի տաղանդավոր գործիչ, և որի անվան հիշատակությունը պահպանվել է թե՝ իր ստեղծած բազմաթիվ հուշարձանների վրա, թե՝ պատմիչի (Կիրակոս Գանձակեցի) մոտ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 633.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 633