«Մի կյանք և մի սեր», Վահան Թոթովենցի պատմվածքներից, որը գրվել է 1934 թվականին։ Պատմվածքն առանձին գրքով չի հրատարակվել։ Այն ներառված է Վահան Թոթովենցի «Երկեր երեք գրքով, գիրք 1», Երևան «Սովետահայ գրող» 1988 թվական։

Մի կյանք և մի սեր
ՀեղինակՎահան Թոթովենց
Ժանրպատմվածք
Լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1934
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակման տարեթիվ1988

Սյուժե խմբագրել

Պատմվածքի գլխավոր հերոսը Մոսեսն է, ով ոչինչ չէր կարողանում զանազանել իրարից։ Միայն մի բանում երբեք չէր սխալվում։ Երբ հարցնում էին՝ Մոսես, մո՞ւթ է, թե լուս, պատասխանում էր հիմար-հիմար ժպտալով․ -Լո՜ս է։ Նա որտեղից և ինչպես գավառական փոքրիկ քաղաքն էր ընկել նա՝ ոչ ոքի չէր ճանաչում, հավանաբար պատահմամբ դուրս էր եկել դաշտի գյուղերից մեկից, քայլել էր աննպատակ, ընկել էր քաղաքը և այլևս մոռացել էր հին գյուղը։

Նա արդեն երիտասարդ էր, երբ երևաց քաղաքում, ցնցոտիներով, կեղտոտ, բոբիկ, ճաքճքած ոտքերով, փոքր գլխով, ուներ երկար մորուք, երևում էր, որ ածելի չէր դիպել նրա երեսին․ բարձրահասակ էր, փոքրիկ, խելառ աչքերով, բայց զարմանալիորեն համակրելի նայվածքով, նայավածք, որ կարեկցություն էր առաջացնում։ Նա արդեն հայտնի էր քաղաքի բոլոր շուկանների խանութպաններին։ Քաղաքի փողոցային մանուկները ու փողոցային մարդիկ, փորձում էին խաղացնել նրան, բայց նրանց չհաջողվեց։ Հետո նա դառնում է շուկայի ամենապետքական մարդը, որովհետ7 բոլորի համար անխտիր ջուր էր կրում։ Բերելուց հետո էլ ոչ մի բան չէր պահանջում՝ լուռ ու մունջ կանգնումէր պատի տակ և ժպտում։ Բարեխճները նրան տալիս էին տանից բերած ճաշից ավելացած մասը․ ուտում էր, բերանում սրբում թևով և նորից կանգնում մի պատի տակ, նայում անորոշ հայացքով։ Մարդիկ փորձում էին, բացի ջրից ուրիշ աշխատանքներ էլ հանձնարարել Մոսեսին, բայց չէր հաջողվում նրանց մոտ, որովհետև մինչև կես ժամը ճանապարհը մոռանում էր և այլևս չէր գնում պատվիրատուի մոտ, պատվերը մոռանում էր, տեղը կանգնում և սպասում։

Երբ Մոսեսը մեծացավ, նրան սկսեցին «Մոսես ախպար» անվանել։ Սկզբում սովոր չէր այդ անվանմանը, բայց երբ մարդիկ համառորեն այդպես էին անվանում նրան, ժամանակի ընթացքում սովորեց։ Մոսեսին նաև ուտելիքի փոխարեն գումար էլ էին տալիս, բայց դրանք իսկական չէին։ Վաճառականները կտրում էին լրագրից մի կտոր և տալիս էին նրան ու ասում էին, որ գումար է, Մոսես ախպար, պահիր, հաց կգնես։ Այդ կեղծ գումարները Մոսեսի համար իսկական էին։ Նա խնամքով պահում էր լրագրի կտրոնները իբրև գումար, դնում հենց մարմնի ու շապիկի արանքում։ Բացի լրագրի կտրոններից՝ տալիս էին և ծխախոտի թղթի շապիկներ։ Դա արդեն ավելի մեծ գումար էր համարվում, քանի որ պատկերազարդ էր և ավելի կոկիկ կտրված։ Մոսեսը մոտենում էր որևէ խանութի, կոշկակարի, ճաշարանի, փողոցի անկյունում արագ սնունդ կամ պաղպաղակ գնելու և, տալով իր գումարը, վերցնում էր ինչ որ ցանկանար, բոլորն էլ տալիս էին, քանի որ Մոսես ախպարն իսկապես այդ թղթի կտորներն իրար վրա հավաքել էր սեփական և արդար աշխատանքով։ Մի անգամ գնացել էր սափրիչի մոտ և ամբողջ դեմքը մաքրել տվեց և մազերը կտրել։ Սափրելուց հետո գրպանից հանել էր ծխախոտի թղթի մի շապիկ և տվել էր սափրիչին։ Սափրիչը ցանկանում էր բարեխիղճ երևալ և ասում էր, որ դա շատ է, մյուսը տուր։

Մոսեսը սիրում էր մածունը․ երբ փոքր էր, գյուղում, նրա միակ ուտելիքը մածունն էր, բայց իր գումարով չէր կարող մածուն գնել, որովհետև շուկայում մածունը վաճառում էին գյուղացիները, ովքեր ամեն առավոտ բերում էին, վաճառում և գնում, նրանց ջուր հարկավոր չէ, որ Մոսեսը ջուր տաներ և նրանցից վարձատրություն ստանար, որ փոխարիներ մածունով ու ուտեր։ Ամեն առավոտ գնում էր շուկայի մեծ հրապարակ և համբերությամբ կանգնում էր մածուն վաճառողների կողքին, որպեսզի, երբ շերեփից մածունը թափվեր տախտակի վրա՝ ձեռքով վերցներ և ուտեր։ Մի անգամ էլ գյուղացի վաճառականները հարցրեցին, թե ինչ է անում այնտեղ։ Մոսեսը ժպտալով պատասխանեց, որ մածուն է ուզում։ Հրապարակից նա գնում էր միայն այն ժամանակ, երբ բոլոր գյուղացի վաճառականները մածունը վաճառած, ափսեները հավաքում էին ու գնում։

Իմացականության բացակայությունը երբեք պատճառ չէր, որ սիրտը դադարեր բաբախելուց։ Նա փողոցների անկյունները, բաղնիքի պատի տակ, եկեղեցու բակում, երկար ժամանակ գիշերելուց հետո քաղաքի ծայրում գտավ մի խրճիթ, որը բաղկացած էր մեկ նախասենյակից և մեկ սենյակից՝ հողե հատակով։ Այդ խրճիթում բնակվում էր մի այրի կին, արդեն հիսունն անց, սպիտակ մազերով, բայց զարմանալիորեն կարմրավուն երեսով։

Ինչ որ տեղից Մոսես ախպարը լսել էր այրի կնոջ անունը։ Մի երեկո, հենց այն ժամանակ, երբ արևը թաքնվում էր ծառերի ետևում և դաշտից զով ու թեթև մի քամի էր բարձրանում՝ մոտեցել էր այրի կնոջը, ով ծնկան մի բուռ ցորեն էր մաքրում։ Այդ կնոջ անունը Խչխաթուն էր․ այդ կինը սպասում էր Մոսեսին։ Մոսեսը նրա համար իր ունեցած գումարներից էր տարել։ Սկզբից Խաչխաթունն ուրախացել էր, բայց հետո, որ տեսավ նրա բերած գումարները լրագրի ու ծխախոտի կտրոններ են, շատ բարկացավ։ Մինչ նա զայրույթը կարտահայտեր, Մոսեսը բարյացկամորեն ասում էր, որ բոլորը իր համար է բերել։ Նա բարկանում էր Մոսիի վրա, ասում, որ կորչի իր աչքից, որ լրագրի կտրոնները հավաքել է բերել ու գնում է դուռը փակում Մոսիի երեսին։ Մոսի ախպարը չէր հուսահատվել, գնացել էր շուկա։ Գնացել էր, որպեսզի իր գումարներով բան գներ և տաներ Խաչխաթուն քույրիկի համար, բայց բոլոր խանութները փակ էին։ Նա գլուխը կախել էր, տխրել, էլ չէր ժպտում նա և կանգնած տեղն էլ նստեց ու քնեց։ Առավոտյան Խաչխաթունի հարևանուհիներն գնացել էին և հարցնում էին Մոսիի մասին ասելով, թե ով էր այդ խենթը։ Խաչխաթունն ասում էր, որ պարզապես իր մոտ է գնացել։ Մոսես ախպարը առավոտյան աչքերը բաց էր արել ու նրա մտքում միայն մի բան էր՝ Խաչխաթուն քույրիկը։ Մոսեսը անցնում էր մսագործների փողոցներով, երբ առանց իր խնդրելու մսագործներից մեկը կանչել էր ու առաջարկում էր Մոսեսին, թե որտեղից կցանկանա միս կտրի։ Մոսեսը անգիտակցաբար ձեռքը դրել էր մսի կտորի վրա, նա կտրեց փաթաթեց թղթե կտորի մեջ և տվեց Մոսեսիին։ Մոսեսը գրպանից հանել էր գումարը, տվել վաճառականին։ Մսավաճառը զայրութով գումարը նետել էր սեղանի վրա։ Մոսեսը միսը վերցրել էր, գնացել էր փուռ հաց գնելու, հետո բանջարեղեն, բոլորի համար էլ վճարել էր լրագրի կտրոնները։ Նա իր բոլոր գնումները վերցրել էր և գնում էր Խաչխութան քույրիկի խրճիթը։ Խաչխաթունը, երբ տեսնում է Մոսեսին գնումներ կատարած, զարմանում է ու ասում․ թե չի հասկանում ինքն է խենթ, թե նա։ Մոսես ախպարը հպարտությամբ ասում է, որ տեսար, որ դրանք գումարներ էին և ինքը դեռ շատ գումար ունի։ Խաչխաթունը զարմացել էր։ Մոսեսը գնում էր փայտ բերի, որ Խաչխաթունը ճաշ եփի։ Խաչխաթունն էլ է նրա հետ գնում փայտ բերելու։ Նրանք գնում են շուկա։ Մոսես ախպերը ուղիղ գնում է կոտրատած փայտ վաճառողների շարքը։ Նրան էլի հարնգանքով հարցնում էին, որ ինչ է ցանկանում։ Մոսեսն էլ ժպտալով ասում էր, որ փայտ է ուզում։ Փայտավաճառնել կշռում է մի գիրկ փայտ և տալիս է նրան։ Մոսեսը էլի գրպանից հանում էր գումարը և տալիս վաճառականին, իսկ Խաչխաթունին ասում, որ գնա տուն, ինքը գործեր ունի, կվեջացնի ու էլ կգնա։

Խաչխաթունը գնում է տուն, կանչում հարևաններին և ցուց տալիս բոլոր գնումները, որ Մոսեսը կատարել էր այդ լրագրի և ծխախոտի թղթի կտորներով։ Նրանք տեսնելով՝ զարմանում էին։ Իսկ Մոսեսը շուկայում իր գործը շարունակում էր անել, ջուր էր կրում վաճառականների համար։ Կեսօրին Մոսեսը գնում է տուն, Խաչխաթունը ճաշ էր եփել։ նրանք երկուսով նստել էին գետնին փռված կարմիր սփռոցի շուրջ։ Խաչխաթունը միևնույն ժամանակ կերակուրը խառնում էր և Մոսեսին հարցնում, թե էլի գնումներ կանի չէ։ Մոսեսը ժպտալով պատասխանում էր նրան, իհարկե, ամեն աստծու օր։ Խաչխաթունը նրան ասում էր, որ այս աշխարի վրա ինքն էլ է մենակ, նա էլ։ Երկուսս էլ մենակ ենք, ասում էր Մոսեսը։ Խաչխաթունը պատռված ներքնակները վերանորոգել էր, անկողին կարել և սովորեցրել էր Մոսեսին թաշկինակ օգտագործել։ Իսկ վաճառականները զարմացել էին՝ Մոսեսին տեսնելով կոկիկ, գուլպայով, սափրված։ Եվ ինչքան ժամանակն անցնում էր, այնքան Խաչխաթուն մտերմանում էր Մոսես ախպորը։ Նրահ հետ դեռ ոչ մի հատ վեճ չէր ունեցել։ Եվ զարմանալի է բնության քմահաճույքը։ Երբ Մոսես ախպարն ազատվել էր փողոցների անկյուններից, ազատվել էր ձմեռվա սառնամանիքից և սկսել էր քնել բրդյա անկողնում, մաքուր սավաններով, սկսեց նրա ինքնազգացողությունը կտրուկ վատանալ։ Մի օր էլ տուն եկավ, հազիվ խանութներից կատարած գնումներով, միանգամից պառկեց և Խաչխաթունին ասաց, որ մի բան լինելու է, հաստատ շունչը փչելու է։ Եվ իսկապես, մինչև առավոտ շունչը փչեց։ Կյանքի վերջին պահին, երբ Խաչխաթունը, հուսահատ և տխուր ձեռքը դրել էր Մոսես ախպոր ճակատին, նա աչքերը բաց էր արել, ժպտում էր և հազիվ շշնջում․ "- Է՜հ, փա՜ռք աստծո, վրաս լացող կա․․․ Եվ փակվեցին նրա ախքերը"։ Խաչխաթունն արագ, արցունքները սրբելով, Մոսեսի գրպանից հանում էր, նրա բոլոր գումարները և դնում իր գրպանը, քանի դեռ հարևանները չէին եկել և հետո սկսում էր բարձր ձայնով լաց լինել։ Հարևանները եկան, սփոփանքի խոսքեր ասացին նրան և այդ, և հաջորդ օրը մնացին նրա մոտ։ Եկեղեցուց մի հասարակ դագաղ տվեցին Մոսես ախպոր համար։ Տերտերը և տիրացուն արարողությունը փչացրեցին իրենց հապճեպությամբ, ինչպես քաղցած շունը կավիրեր ապուրը։ Խաչխաթուն մի քանի կաթիլ հազիվ արցուք թափեց, թաղումը վերջացավ։ Եվ պետք էր Խաչխաթունը վճարեր տերտերին։ Գրպանից հանում էր կտրոնները և տալիս նրան։ Նա բարկանում է և ասում, որ դա գումար չէ։ Խաչխաթուն փորձում է գնումներ կատարել այդ կտրոններով, որտեղից որ Մոսեսն էր գնումներ կատարում, սակայն նույն բանը տեղի էր ունենում բոլորի հետ։ Խաչխաթուն ասում է, որ Մոսեսն էլ էր իրենց մոտից այդ կտրոններով գնումներ կատարում։ Վաճառականները ասում են, որ Մոսես ախպարն ուրիշ էր․ դա գումար չի։ Եվ Խաչխաթուն նոր է հասկանում, թե ինչ է կորցրել[1]։

Կերպարներ խմբագրել

  • Մոսես- գլխավոր հերոս
  • Խաչխաթուն- Մոսեսի կյանքի ընկերը
  • վաճառականներ- շուկայի վաճառականներ, որոնք աշխատեցնում էին Մոսեսին
  • հարևաններ- Խաչխաթունի դրացիները

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թոթովենց, Վահան (1934). Երկեր երեք գրքով, գիրք 1. 1988.