Միքայել Հրեշտակապետ եկեղեցի (Կամենոլոմնի)

եկեղեցի Կամենոլոմնիում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Հրեշտակապետ եկեղեցի (այլ կիրառումներ)

Միքայել Հրեշտակապետ եկեղեցի (ռուս.՝ Церковь Михаила Архангела), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Օկտյաբրսկի շրջանի Կամենոլոմնի գյուղում։ Ենթարկվում է Շախտիի և Միլլերովոյի թեմի Նիժնեդոնսկի գործակալությանը[1]։ Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ է[2]։ Կոչվում է քրիստոնեությունում ամենապաշտելի հրեշտակապետերից մեկի` Միքայել Հրեշտակապետի անունով։

Միքայել Հրեշտակապետ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԿամենոլոմնի
Դավանանքուղղափառություն
ԹեմՇախտիի թեմ
Հիմնական ամսաթվերը1950
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
ԱնվանվածՄիքայել Հրեշտակապետ
Հիմնադրված1950
Քարտեզ
Քարտեզ
 Church of Saint Michael (Kamenolomni) Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Մաքսիմովսկի խուտորի կողքին (Կամենոլոմնի գյուղի հին անվանումը) XIX դարի վերջում կազմավորվել է Նովոգրուշևսկի խուտորը, որը բնակեցված էր Կրիվյանսկայա գյուղի երիտասարդ կազակ ընտանիքներով։ Երկու խուտորները միմյանցից բաժանում էր փոքրիկ առու։ Նովոգրուշևսկիում որոշ ժամանակ անց կառուցվեց տաճար և եկեղեցական-ծխական դպրոց։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այդ տաճարն ավերվել է, ուստի ժամերգությունները տեղափոխվել են բնակելի տուն, որը շուտով վերակահավորվել է մանկատան[3]։

1948 թվականից սկսած աղոթքի տան ուղղափառ համայնքի անդամները հավաքում են միջոցներ, որոնցով հետագայում գնեցին առանձին հողամասեր և տնատիրություններ։ Տարիների ընթացքում նրանք փոխակերպվեցին տաճարի, որը գործում է մինչ օրս։ Կառուցվեցին տնտեսական կառույցներ, ոսկե գմբեթներով զանգակատուն, հիմնադրվեց նոր կիրակնօրյա դպրոց[3]։

1980-ական թվականներին իրականացվել է տաճարի վերակառուցում, որի ընթացքում նրա պատերը շարվել են կարմիր աղյուսից[1]։

1992 թվականին տաճարի շենքը ճանաչվել է մշակութային ժառանգության տեղական նշանակության օբյեկտ[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Каменоломни|Церковь Михаила Архангела» (ռուսերեն). sobory.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  2. 2,0 2,1 «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации». old.kulturnoe-nasledie.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  3. 3,0 3,1 «Храм Архангела Михаила — Нижнедонское Благочиние» (ռուսերեն). www.don-blago.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.