Միցար, Մեծ Արջ համաստեղության «շերեփի» կոթի վերջից երկրորդ աստղը։ Կրկնակի աստղ է՝ 2,4 և 4,0 աստղային մեծության բաղադրիչներով, որոնք իրարից 11,8° անկյունային հեռավորության վրա են գտնվում (դրանցից յուրաքանչյուրը նույնպես կրկնակի աստղ է)։ Միցարի անվանումն առաջացել է արաբերեն ձի բառից, իսկ դրա արբանյակ Ալկորինը՝ հեծյալ բառից։ Հնում արաբները հեծելազորում թույլատրում էին ծառայելու նրանց, ովքեր այդ աստղերը տեսնում էին անզեն աչքով։

Մեծ արջի շերեփը և կոթի մի մասը։ Միցարն ու Ալկորը վերին աջ անկյունում են։ Լուսանկարն արվել է Միջազգային տիեզերական կայանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 621 CC BY-SA icon 80x15.png