Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն

Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը կամ ՄՌԱԳԿ-ն գիտությամբ և տեխնոլոգիայով զբաղվող մասնավոր ճարտարագիտական ընկերություն է, որի հիմնական նպատակն է ծառայել որպես ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի տեխնիկական աջակցման կենտրոն։ ՄՌԱԳԿ-ն նաև տեխնիկական աջակցություն է ցուցաբերում Հայկական ԱԷԿ-ին և մի շարք այլ կազմակերպություններին։

Կենտրոնը կատարում է ջերմահիդրավլիկական վերլուծություն, նեյտրոնաֆիզիկական վերլուծություն, ԱԷԿանվտանգության հավանականային վերլուծություն, ռադիոակտիվ թափոնների և նրանց պահեստավորման հետ կապված հաշվարկներ, ճառագայթային (ռադիացիոն) անվտանգության և պաշտպանության հետ կապված հաշվարկներ և չափումներ, արտակարգ իրավիճակների պլանավորում և ուղեցույցների պատրաստում, ինչպես նաև էլեկտրական տվյալների բազաների և համակարգերի մշակում[1]։

Պատմություն խմբագրել

ՄՌԱԳԿ-ն ստեղծվել է 2001 թվականին որպես Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի տեխնիկական աջակցման կենտրոն, ունենալով 5 հոգի աշխատակազմ, ովքեր զբաղվում էին ջերմահիդրավլիկական և երկրաշարժային (սեյսմիկ) հաշվարկներով։ 2015 թվականի տվյալներով կենտրոնի աշխատակազմը կազմել է 30 հոգի[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 «ՄՌԱԳԿ պաշտոնական կայք». Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.

Տես նաև խմբագրել