Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերություն

Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերություն (ICAN, անգլ.՝ International Campaign to Abolish Nuclear Weapons), միջազգային հասարակական կազմակերպություն, որը ստեղծվել է 2007 թվականին՝ միջուկային զենքի արգելման մասին պայմանագրի հաստատմանն ու կատարմանը նպաստելու նպատակով[2]։

Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերություն
Изображение логотипа
Տեսակհասարակական կազմակերպություն
Հիմնադրված էապրիլ 2007
ՎայրԺնև, Շվեյցարիա
ՏնօրենBeatrice Fihn?[1]
Հասույթ1,21 մլն € (2019)
Կայքicanw.org(անգլ.)
 International Campaign to Abolish Nuclear Weapons Վիքիպահեստում

2017 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Պարգևը շնորհվել է այդ կազմակերպության աշխատանքի համար՝ միջուկային զենքի ցանկացած կիրառման աղետալի հումանիտար հետևանքների վրա ուշադրություն հրավիրելու և պայմանագրերի հիման վրա նման զենքի արգելքի հասնելու նրա նորարարական ջանքերի համար[3]։

Կազմակերպության պատմություն խմբագրել

 
IICAN-ի ստեղծումը: Մելբուրն, Ավստրալիա, 2007 թվական

2006 թվականի սեպտեմբերին Ատոմային պատերազմի կանխարգելման համար «Աշխարհի բժիշկները հանուն միջուկային պատերազմի կանխման» (1985 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր) կազմակերպությունը Հելսինկիի իր Կոնգրեսում որոշեց միջազգային արշավ սկսել միջուկային զենքի արգելման համար[4]։ Կազմակերպության ստեղծման գործում երկու կարևոր փուլ է եղել․ առաջինը՝ 2007 թվականի ապրիլի 23-ին Մելբուրնում, երբ միջոցներ էին հավաքվել արշավի մեկնարկի համար, իսկ երկրորդը՝ նույն թվականի ապրիլի 30-ին Վիեննայում՝ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մասնակից երկրների հանդիպմանը։

Կազմակերպության հիմնադիրները ոգեշնչվել են հակաիրավական ականների արգելման միջազգային շարժման հաջողությամբ, որն առանցքային դեր է խաղացել Օտտավայի պայմանագրի նախապատրաստման գործում, և հնարավոր են համարել միջուկային զենքի նկատմամբ միջազգային նման արշավի անցկացումը[5]։

Առաքելություն խմբագրել

Զինաթափման շուրջ բանակցություններում կազմակերպությունը ուշադրությունը կենտրոնացնում է հումանիտար սպառնալիքի վրա, որն իրենից ներկայացնում է միջուկային զենք՝ իր յուրահատուկ ավերիչ ուժի, անխնա գործողության, շրջակա միջավայրի և մարդու առողջության համար դրա կիրառման աղետալի հետևանքների, բժշկական և փրկարարական ենթակառուցվածքի ավերմամբ ծանրացած, տեղանքի ռադիոակտիվ աղտոտման երկարատև հետևանքների պատճառով[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Beatrice Fihn joins ICAN as Executive Director — 2014.
  2. «Премию мира дали Международной кампании за уничтожение ядерного оружия» (ռուսերեն). Русская служба Би-Би-Си. 2017 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. «Нобелевскую премию мира присудили Международной кампании за уничтожение ядерного оружия» (ռուսերեն). Интерфакс. 2017 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  4. Campaign milestones 2006 Արխիվացված 2020-02-19 Wayback Machine ICAN website
  5. «The International Campaign to Abolish Nuclear Weapons» Արխիվացված 2017-05-10 Wayback Machine, Ronald McCoy, 30 April 2016.
  6. IPPNW (2016). «The health and humanitarian case for banning and eliminating nuclear weapons» (PDF). www.ippnw.org. IPPNW. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.