Միոնեմներ (< միո․․․ և հուն․ թել), նախակենդանիների ցիտոպլազմայում, մարմնի մակերևութային շերտերում գտնվող սպիտակուցային թելիկներ։ Լինում են հարթ կամ լայնակի մանրագծված և մկանաթելիկների նման օժտված են կրկնակի ճառագայթաբեկման հատկությամբ։ Կազմված են մի քանի տասնյակ, հաճախ՝ հարյուրավոր թելիկներից, որոնց տրամագիծը 3-25 նմ է։ Կծկվելիս միոնեմները հաստանում են, որից նախակենդանու մարմինը կամ մասերը (օրինակ, շոշափուկները, ըմպանը) ձևափոխվում են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 566 CC-BY-SA-icon-80x15.png