Միշկան, Սերյոգան ու ես
«Միշկան, Սերյոգան ու ես» (ռուս.՝ «Мишка, Серёга и я»), 1961 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանվել է Նիսոն Զելերանսկու և Բորիս Լարինի համանուն վիպակի հիման վրա[2]։
Երկիր | ![]() |
---|---|
Ժանր | կինոպատում |
Թվական | 1961 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Յուրի Պոբեդոնոսցև |
Դերակատարներ | Վասիլի Շուկշին |
Երաժշտություն | Յուրի Լևիտին |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Սյուժե Խմբագրել
Մոսկվայի դպրոցներից մեկում սովորում էին երեք ընկեր՝ գերազանցիկ, բայց վախկոտ Գարիկը, չարաճճի Սերյոգան և ճշմարտասեր Միշկան։ Ութերորդ «Գ» դասարանը, որտեղ սովորում են հերոսները, երկար ժամանակ եղել է առանց դասղեկի, այնտեղ կարգապահությունը վատացել է, և ուսուցիչներն այն անվանել են ութերորդ «Օ», ինչը նշանակում է «հորդա» (ռուս.՝ «орда»): Բայց մի անգամ այդ դասարան է գալիս նոր դասղեկ՝ Գենադի Նիկոլաևիչ Կոզլովը, որը մաթեմատիկայի երիտասարդ ուսուցիչ է և, ինչպես հետո պարզվում է, Խորհրդային Միության բռնցքամարտի չեմպիոն (Վասիլի Շուկշին)։ Ուսուցչի սկզբունքայնությունն ու խստությունը բուռն բողոք են առաջացնում դժվար կառավարելի դասարանում։
Դերերում Խմբագրել
- Յուրի Կոզուլին – Միշկա Սպերանսկի
- Վիկտոր Սեմյոնով – Սերյոգա Իվանոբ
- Վալերի Ռիժակով – Գարիկ (Իգոր) Վերեզին
- Վասիլի Շուկշին – դասղեկ Գենադի Նիկոլաևիչ Կոզլով
- Վլադիմիր Գուսև – Զվանցև Գրիգորևիչ Ալեքսանդրովիչ, բռնցքամարտիկ
- Ալեքսանդր Լեբեդև – Վասիլի Մարասանով, «Մարասան»
- Ալլա Կրասովսկայա – Անյա Մալցևա
- Լեոնիդ Սմիրնով – Գուրեև Սաշկա
- Վալերի Պիչուգին – Սինիցին
Էպիզոդներում Խմբագրել
- Լիդիա Դրանովսկայա – Գարիկի մայրը, Ելիզավետա
- Գալինա Վասիլևա – Կատյուշա, Զվանցևի ընկերուհին
- Պյոտր Լյուբեշկին – Վյաչեսլավ Անդրեևիչ, դպրոցի տնօրեն
- Ա. Շորոխով
- Յան Յանակիև – Ալեքսեյ Իվանովիչ, Գարիկի պապը
- Յուրի Չեկուլաև – բժշկական հանձնաժողովի բժիշկ
- Վիկտորյա Չաևա – պատմության ուսուցչուհի
- Բորիս Ռոմանով – էլեկտրիկ
- Պյոտր Սոբոլևսկի – ուսուցիչ, որը բռնել է զուգարանում կռվողներին
Նկարահանող խումբ Խմբագրել
- Երկրորդ ստեղծագործական միավորման ղեկավար՝ Լեոնիդ Լուկով
- Ֆիլմի խորհրդատու՝ ՌԽՖՍՀ մանկավարժական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր Վալենտինա Նիկոլաևնա Շացկայա
- Սցենարի հեղինակներ՝ Նիսսոն Զելերանսկի, Բորիս Լարին
- Բեմադրությունը՝ Յուրի Պոբեդոնոսցևի
- Օպերատոր՝ Մ. Բրուևիչ
- Նկարիչներ՝ Լյուդմիլա Բեզսմերտնովա, Իրինա Զախարովա
- Կոմպոզիտոր՝ Յուրի Լևիտին
- Հնչյունային օպերատոր՝ Կ. Ամիրով
- Ռեժիսոր՝ Զ. Դանիլովա
- Խմբագիր՝ Վ. Բիրյուկովա
- Ֆիլմի տնօրեն՝ Կ. Բալտին
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Միշկան, Սերյոգան ու ես» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Միշկան, Սերյոգան ու ես» ֆիլմը kino-teatr.ru կայքում