Միխայիլ Վոդոպյանովի հուշարձան

հուշարձան Մոսկվայում

Միխայիլ Վոդոպյանովի հուշարձան (ռուս.՝ Памятник Михаилу Водопьянову), խորհրդային օդաչու Միխայիլ Վոդոպյանովին (1899-1980) նվիրված հուշարձան Մոսկվայի Խոդինսկի դաշտում, Մ. Վ. Ֆրունզեի անվան նախկին կենտրոնական օդանավակայանի տարածքում։ Բացվել է 2013 թվականին։ Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Ալեքսանդր Գոլովաչյովը։ Հուշարձանը դասվում է «քաղաքային քանդակ» կատեգորիային[1]։

Միխայիլ Վոդոպյանովի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծումօգոստոսի 17, 2013
Բարձրություն4,8 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրKhodynka Field? և Մոսկվա
Շինության ձևՀուշարձան
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն

խմբագրել

Հուշարձանի տեղադրման համար քաղաքային բյուջեից հատկացվել է 16,3 միլիոն ռուբլի[2]։ Բացվել է 2013 թվականի օգոստոսի 17-ին Խոդինսկի բուլվարում[3]։ Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Խորհրդային Միության հերոս օդաչու Նիկոլայ Տիմոֆևիչ Անտոշկինը։ Ենթադրվում է, որ այս հուշարձանը կլինի Խոդինսկի դաշտում օդաչու-հերոսների ապագա ծառուղու առաջին հուշարձանը[4]։

Հուշարձանի ընդհանուր բարձրությունը 4,8 մետր է, քաշը՝ 2 տոննա[2]։ 3,3 մետր բարձրությամբ բրոնզե քանդակը տեղադրվել է 1,5 մետր բարձրությամբ պատվանդանի վրա[5]։ Վոդոպյանովը պատկերված է թռիչքային համազգեստով, ձախ ձեռքին քարտեզ ունի։ Հուշարձանը կանգնած է եռաստիճան կլոր հարթակի կենտրոնում՝ պատված գրանիտե սալերով։

Հուշարձանը հիշեցնում է, որ օդաչու Միխայիլ Վոդոպյանովն աշխարհում առաջինն էր, որն իջել է Հյուսիսային բևեռի սառույցի վրա։ Պատվանդանը կերտված է սառույցի մեծ բեկորների տեսքով։ Օդաչուի ձախ ձեռքի քարտեզի վրա նրա թռիչքի երթուղին է դեպի Հյուսիսային բևեռ։ Կլոր հենքը, որի կենտրոնում տեղադրված է հուշարձանը, խորհրդանշում է աշխարհը և Հյուսիսային բևեռը[5]։

Գրականություն

խմբագրել
  • Памятники монументального искусства Москвы: справ. изд. / Департамент культурного наследия г. Москвы. - М.: ООО «Милк Эдженси», 2016. - 404 с.: с. 264. ISBN 978-5-9907078-1-8.

Ծանոթագրություններ

խմբագրել