Վասիլի Գոնչարով (ռուս.՝ Михаил Дмитриевич Гончаров, նոյեմբերի 1, 1891(1891-11-01) - մարտի 6, 1945(1945-03-06), Լեհաստան[1]), տանկային զորքերի գեներալ-մայոր, 2-րդ գվարդիական տանկային բանակի հրամանատարի տեղակալ։

Միխայիլ Գոնչարով
նոյեմբերի 1, 1891(1891-11-01) - մարտի 6, 1945(1945-03-06) (53 տարեկան)
Մահվան վայրԼեհաստան
ԳերեզմանԲրեստ
ԶորատեսակՀեծելազոր
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Հայրենական մեծ պատերազմ և Քաղաքացիական պատերազմ
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան I աստիճանի Կուտուզովի շքանշան II աստիճանի Սուվորովի շքանշան և «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ

Կենսագրություն խմբագրել

Միխայիլ Դմիտրիևիչ Գոնչարովը ծնվել է 1891 թվականին։ Զինվորական ծառայությունը սկսել է ցարական բանակում, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Պորուչիկի աստիճանով եղել է վաշտի հրամանատար։ Հեղափոխությունից հետո, 1918 թվականին տեղափոխվել է ծառայության Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում։ Բանակում ծառայել է ավելի քան քսան տարի։ 11 տարի Ուզբեկստանում պայքարել է բասմաչների դեմ։ 1932 թվականի հոկտեմբերի 15-ից եղել է 19-րդ Թուրքմենական հեծելազորային գնդի հրամանատար։ Որոշ ժամանակ անց փոխադրվել է Հեռավոր Արևելք, չինական սահման։

Հեռավորարևելյան ռազմական օկրուգում Միխայիլ Դմիտրիևիչը ձերբակալվել է զինվորականների խմբի խռովությանը մասնակցելու մեղադրանքով։ Գոնչարովի հետ միաժամանակ ձերբակալվել է օկրուգի գրեթե ամբողջ հրամանատարական կազմը։ Ազատազրկության մեջ անցկացրել է 1,5 տարի։ Պատերազմից առաջ արդարացվել է։ 1941 թվականի հուլիսի 24-ին ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում[2]։ 1941 թվականի օգոստոսի 25-ից մինչև 1941 թվականի դեկտեմբերի 4-ը եղել է Իրկուտսկ-Պինսկի գվարդիական դիվիզիայի հրամանատարը[3][4]։

Վիրավորվելուց հետո տեղափոխվել է 1-ին Բելառուսական ռազմաճակատ։ 1944-1945 թվականներին Մ. Դ. Գոնչարովը եղել է 2-րդ գվարդիական տանկային բանակի հրամանատարի տեղակալ։ Չնայած տարիքին (նա հիսունն անց էր) և բարձր կոչմանը, նա ակտիվ մասնակցություն է ունեցել ոչ միայն օպերացիայի պլանների մշակմանը, այլև անմիջական մարտական գործողություններին։ 1945 թվականի փետրվարի 3-ին Վարշավյան-Պոզնանյան հարձակողական օպերացիայի ընթացքում դրսևորած մարտական ծառայության համար տանկային զորքերի գեներալ-մայոր Գոնչարովը 2-րդ գվարդիական տանկային բանակի հրամանատար գեներալ Բոգդանովի կողմից ներկայացվել է Խորհրդային Միության հերոսի կոչման[5], սակայն պարգևատրվել է Կուտուզովի 1-ին աստիճանի շքանշանով։ 1945 թվականի մարտի 1-ին Արևմտյան Պոմերենիայի Ռեետց քաղաքի մոտ, (ներկայիս Լեհաստան) 12-րդ գվարդիական տանկային շարասյան Ինա գետի գետանցի ժամանակ ծանր վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ։ 1945 թվականի մարտի 7-ին ստացած վերքերից մահացել է[6]։ Թաղված է Բրեստ քաղաքում։

Պարգևներ խմբագրել

  • Լենինի երկու շքանշան (02.08.1941 թ., 21.02.1945 թ. - երկարամյա ծառայության համար)
  • Կարմիր Դրոշի երկու շքանշան (03.08.1944 թ., 03.11.1944 թ. - երկարամյա ծառայության համար)
  • Կուտուզովի 1-ին աստիճանի շքանշան (06.04.1945 թ. հետմահու)
  • Սուվորովի 2-րդ աստիճանի շքանշան (13.09.1944 թ.)
  • «Բանվորա-Գյուղացիական Կարմիր բանակի 20- ամյակ» մեդալ

Հիշատակ խմբագրել

Միխայիլ Դմիտրիևիչ Գոնչարովի անձնական իրերը (իր զորամասի զինվորների կողմից բերված հուղարկավորության արարողության իրերի հետ մեկտեղ, գնդակոծված շինելը և մյուս իրերը) պահվում են Սորոկի քաղաքի գավառագիտական թանգարանում (Մոլդավիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Biography of Major-General Mikhail Dmitrievich Goncharov
  2. Хроника великой войны(չաշխատող հղում)
  3. Исаев А. В. От Дубно до Ростова. — М.: АСТ; Транзиткнига, 2004.
  4. Багратионовский военно-исторический клуб
  5. «Наградной лист». Подвиг народа. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
  6. «Журналы боевых действий». pamyat-naroda.ru. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել