Միզանյութ-մրջնալդեհիդային խեժեր

Միզանյութ-մրջնալդեհիդային խեժեր, միզանյութֆորմալդեհիդային խեժեր, արհեստական խեժեր։ Ստացվում են միզանյութի և մրջնալդեհիդի պոլիկոնդենսմամբ։ Ջրակայուն և օրգանական լուծիչներում լուծելի դարձնելու նպատակով խեժը մոդիֆիկացնում են մասնակի էսթերացմամբ։ Մոդիֆիկացված Միզանյութ-մրջնալդեհիդային խեժերը օգտագործում են ամինապլաստների, կարբամիդային սոսինձների ու փրփրապլաստների արտադրության համար, կարծրությունը, քիմիական կայունությունը և փայլը մեծացնելու, հատկությունները լավացնելու նպատակով ավելացնում են ալկիդային լաքերին և արծնիչներին։

Միզանյութֆորմալդեհիդային խեժերից պատրաստված իրեր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 533