«Միայնակ խաղացող» (ռուս.՝ «Одинокий игрок»), ռուսական արտադրության գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 1995 թվականին Էդուարդ Վոլոդարսկու «Беги, беги, Вечерняя Заря» պիեսի հիման վրա «Մոսֆիլմ» կինոստուդիայում[1][2]։

Միայնակ խաղացողը
ռուս.՝ Одинокий игрок
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական1995
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Բասով
ԴերակատարներՎալերի Նիկոլաև
ԵրաժշտությունՎլադիմիր Դաշկևիչ
ԿինոընկերությունՄոսֆիլմ

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում XX դարի 80-ական թվականների վերջին Մոսկվայում։ Երիտասարդ տաղանդավոր մաթեմատիկոս Միտյա Սուխոժիլովն աշխատում է Մոսկվայի ԳՀԻ-ներից մեկում։ Միտյայի փոխարեն մեկ ուրիշը, ունենալով նրա տաղանդը, փայլուն գիտական կարիերա կաներ, բայց Միտյային խանգարում է երկու հանգամանք. նախ՝ նա շատ անկախ բնավորություն ունի, երկրորդ՝ նա ձիարշավարանում և տոտալիզատորի հանդեպ կործանարար կիրք ունի։ Լինելով մաթեմատիկոս՝ Միտյան կարծում է, որ հորինել է ընդհանրական հաղթական բանաձև, և հաղթանակը այժմ ժամանակի հարց է։ Շուտով պարզվում է, սակայն, որ ձիարշավարանի մրցումները վերահսկում է մաֆիան, և պատահական մարդու համար գրեթե անհնար է հաղթելը․ շահումները հայտնվում են «անհրաժեշտ» մարդկանց գրպաններում։ Իմանալով այդ մասին՝ մոլի խաղացող Միտյա Սուխոժիլովը չի հրաժարվում շահելու իր ծրագրերից և պայքարի մեջ է մտնում մաֆիայի դեմ։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Վալերի Նիկոլաև Միտյա Սուխոժիլով Միտյա Սուխոժիլով մաթեմատիկոս, կրտսեր գիտաշխատող
Օլգա Մաշնայա Կատյա Սուխոժիլովա Կատյա Սուխոժիլովա Միտյայի կինը
Անդրեյ Սոկոլով Վադիմ Կորոբով Վադիմ Կորոբով Միտյայի գործընկերը
Բոգդան Ստուպկա Պավել Կոնդրատևիչ Պավել Կոնդրատևիչ Միտյայի պետը
Վլադիմիր Իլյին Միշա Միշա Միտյայի ընկերը
Վիկտոր Կրեմլյով Գուրոնկին Գուրոնկին ձիարշավարանի աշխատող
Ալեքսեյ Գուսկով Սպիրկին Սպիրկին մաեստրո ձիարշավորդ
Անտոն Տաբակով Իգոր Իգոր Միտյայի դասընկերն ու ընկերը
Իրինա Ապեկսիմովա Լյուսյա Լյուսյա Իգորի ընկերուհին
Դարյա Լյուբաշինա Մաշա Մաշա Միտյայի դուստրը
Էդուարդ Վոլոդարսկի «Տարեց» «Տարեց» ձիարշավային մաֆիայի ղեկավար
Ալեքսանդր Սպորիխին «Տարեցի» ենթական
Ալեքսանդր Բորովիկով «Տարեցի» ենթական
Եվգենի Սոկուրով «Տարեցի» ենթական
Յուրի Սարանցև մետրդոտել ռեստորանում
Ալեքսեյ Վոյտյուկ ոստիկան

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Էդուարդ Վոլոդարսկի
  • Ռեժիսորներ՝ Վլադիմիր Բասով կրտսեր, Օլգա Բասովա
  • Օպերատոր՝ Սերգեյ Տկաչենկո
  • Նկարիչ՝ Օլեգ Բուլախով
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Դաշկևիչ
  • Պրոդյուսեր՝ Վիկտոր Գլուխով

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել