Մթնշաղ (կտավ)
«Մթնշաղ», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 1979 թվականին ստեղծած կտավը։
Մթնշաղ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդուարդ Իսաբեկյան |
տարի | 1979 |
բարձրություն | 70 սանտիմետր |
լայնություն | 50 սանտիմետր |
նյութ | կտավ և ստվարաթուղթ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Պատմություն
խմբագրելԻսաբեկյանը խորապես ազգային երևույթ է իր խառնվածքով, համաշխարհային մշակույթի իմացությամբ, վերլուծական-անալիտիկ հակումներով, զերծ լինելով ազգային նեղ մտածելակերպից, ձգտելով համամարդկային արժեքների։ Դրա լավագույն դրսևորումներից է վարպետի ստեղծագործության մեջ կնոջ կերպարի արտացոլումը, արտաքին գեղեցկության, ներքին էության հակասականության ու ներդաշնակության բարդ միաձուլումը։
Նկարագրություն
խմբագրել«Մթնշաղ» կտավում կնոջ կերպարը նյութա-ծավալային կերտվածքով քանդակային է ու մոնումենտալ, մոտ գեղեցիկի իդեալական ռենեսանսյան պատկերացումներին։ Կնոջ մերկությունն անսպասելի «առնական» է, առողջ, լի ներքին էներգիայով։ Նկարչի ակտիվ վրձնահարվածների գունային հակադրություններն ու լուսային ռեֆլեքսները և՛ մարմնի, և՛ միջավայրի նյութականությանը հաղորդում են ուժ, թեթևություն, հույզ ու դինամիկա[1][2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մթնշաղ» կտավը Էդուարդ Իսաբեկյանի պաշտոնական կայքում
- ↑ «Մթնշաղ.1979, կտ. ստվ., յուղ., 70×50, ընտանիքի հավաքածու». izi.TRAVEL. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.