Մեքենաների հավաքում
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Մեքենաների հավաքում, պատրաստի հանգույցների, դետալների և ագրեգատների որոշակի հաջորդականությամբ միացում, որի հետևանքով ստացվում է սահմանված տեխնիկական պայմաններին լիովին բավարարող պատրաստի մեքենա կամ մեխանիզմ։ Տարբերում են հանգուցային մեքենաների հավաքում, որի դեպքում առանձին դետալներից հավաքում են հանգույցներ և ագրեգատներ, և ընդհանուր, երբ հանգույցներից և ագրեգատներից մոնտաժում են մեքենաներ։ Մեքենաների հավաքումը կազմում է մեքենաների պատրաստման ընդհանուր աշխատատարության 40%։ Զանգվածային շինվածքները (գլորման առանցքակալներ, հոդակապի շղթաներ, ավտոմոբիլի կարդանային փոխանցումներ են) հավաքվում են ավտոմատներով և կիսաավտոմատներով։ Ըստ արտադրության պահանջների մեքենաների հավաքումը կատարվում է․ դետալների (հանգույցների) լիակատար համափոխարինելիության դեպքում, դետալներն ըստ խմբերի տեսակավորելով, դետալների ընտրության, կոմպենսատորների կիրառման, դետալների անհատական հարմարադրման եղանակներով։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2e/Mercedes-simplex-508.jpg/220px-Mercedes-simplex-508.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 502)։ ![]() |