Մեքենաընթեռնելի քարտագրում

ՄԵԸՔ (անգլ.՝ MARC - Macine Readable Cataloging), հապավումը բառացի թարգմանվում է` Մեքենաընթեռնելի քարտագրում։ ՄԵԸՔ ձևաչափերը համակարգչի համար հասկանալի տեսքով նախագծված տարբեր ձևաչափեր են` մատենագիտական տվյալների ներկայացման և մեքենայական փոխանակման համար[1]։

Պատմություն խմբագրել

ՄԵԸՔ ձևաչափը նախագծվել է Կոնգրեսի գրադարանի կողմից 1960-ական թվականների սկզբներին և ստացել է LC MARC սկզբնական անվանումը։ Սա մի համաձայնագիր է, որով էլեկտրոնային հաշվիչ մեքենաները փոխանակում, օգտագործում և արտածում են մատենագիտական տվյալները։ Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը հաստատել է ՄԵԸՔ համաձայնագիրը, որը հայտնի է ISO 2709 “Format for Bibliografic Information Interchange on Magnetic Tape” անվանումով։ ՄԵԸՔ ստանդարտով ստեղծված գրառումները կազմված են 3 բաղադրիչներից`

  • Գրառման կառուցվածք
  • Բովանդակության նկարագրում
  • Բուն բովանդակություն

Ձևաչափի միջոցով հնարավոր է դառնում նախօրոք որոշված ֆորմատներով մատենագիտական տվյալներ մուտքագրել համակարգչի հիշողության մեջ։ Մեքենաընթեռնելիությունը միաժամանակ ապահովում է մատենագիտական տվյալների միջմեքենայական հաղորդման հնարավորություն, ինչպես նաև ստեղծված գրառումներում մատենագիտական տվյալների որոնում` ըստ որոշված մուտքի կետերի։ Մեքենաընթեռնելի քարտագրման ՄԱՐԿ ֆորմատները հիմնավորվել են Ամերիկայի միացյալ նահանգներ Կոնգրեսի գրադարանում։ Գրադարանային միությունների և հաստատությունների միջազգային դաշնությունը նախագծել և գրադարաններին է տրամադրել ՅՈՒՆԻՄԱՐԿ ֆորմատը, որը մեկ այլ փորձ է` եղած մոտեցումների ստանդարտացման ուղղությամբ։

Առավելություններ խմբագրել

  • Նպատակահարմար է մատենագիտական գրառումների միջմեքենայական փոխանակումը, որն էլ իր հերթին բերում է նյութական միջոցների խնայման և քարտագրման որակի բարձրացման
  • Գրադարանները մուտքագրում են իրենց նյութերը` հետևելով ստանդարտներին, հետագայում ստեղծված քարտարանների փոխանակումը կազմակերպելու համար

Առավելություններ են նաև՝ խմբագրել

  • Գրադարանների ավտոմատացման կոմերցիոն ծրագրային փաթեթներն օգտագործման հնարավորություն։
  • Ավտոմատացման մեկ համակարգը մեկ ուրիշով փոխարինելու հնարավորություն. ՄԱՐԿ ֆորմատների առկայությունը թույլատրում է անցում կատարել նոր ծրագրատեխնիկական համակարգին` առանց բովանդակային շտեմարանի ձևափոխման և պարունակության կորստի։

Ձևաչափեր խմբագրել

  • Հեղինակավոր գրառումներ`պարունակում են տեղեկություններ անձնաունների, խորագրերի, աշխարհագրական անվանումների և այլն։
  • Մատենագիտական գրառումներ՝ նկարագրում են նյութը (գիրք, ձայներիզ, քարտեզ, պարբերական հրատարակություն, էլեկտրոնային ֆայլ և այլն) ըստ նկարագրման խմբերի։
  • Դասակարգիչներ՝ դասակարգիչների վերաբերյալ տվյալներ են, որոնք պահվում են ՄԵԸՔ գրառումների տեսքով
  • Պահումների վերաբերյալ գրառումներ՝ տրամադրում են տվյալներ գրադարանում, պահվող նյութի տեղաբախշման, միավորների քանակի, կարգավիճակի, գույքահամարի և այլնի վերաբերյալ։

ՄԵԸՔ ստանդարտի հիմքի վրա ստեղծված ձևաչափերից աշխարհում ամենալայն կիրառություն ունեցողը MARC21-ն է, որը նախագծվել է 1999 թվականին։ Սա ԱՄՆ-ում օգտագործվող USMARC և Կանդայում օգտագործվող CANMARC ստանդարտների մեկտեղումն է։ Աշխարհում նախագծվել և տեղայնացվել են MARC21–ի բազմաթիվ ազգային տարբերակներ։ Գերմանիայում օգտագործվում է MAB (Maschinelles Austauschformat fur Bibliotheken) ստանդարտը, որը ՄԵԸՔ համատեղելի չէ։
MARC21 ստանդարտը նախատեսված է տեղեկատվության տարբեր տեսակի կրիչների վրա թողարկված նյութերի նկարագրության համար։ Դրանք են՝

  1. շտեմարան
  2. տվյալ
  3. դաշտ
  4. գրառում

Տեսակներ խմբագրել

  • Գրքեր/ (BK)
  • Շարունակական պաշարներ/(CR)
  • Համակարգչային ֆայլեր/(CF)
  • Քարտեզներ/(MP)
  • Երաժշտական գործեր/(MU)
  • Տեսողական նյութեր/(VM)
  • Խառը նյութեր/(MX)

Աղբյուրներ խմբագրել

  1. https://www.loc.gov/marc/
  2. http://www.iso.org/iso/home.html
  3.  http://www.isbn.org
  4. http://www.oclc.org/bibformats/en/introduction.html
  5. http://www.oclc.org/bibformats/en/introduction.html

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Զարգարյան Տիգրան (2002 թ.). Թվային գրադարաններ. էջ 168. ISBN 99930-4-053-3.