Էնես Մերալ (հուլիսի 27, 2000(2000-07-27), Ռյուսելսհայմ, Գրոս Գերաու, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա), առավել հայտնի որպես Մերո, թուրքական ծագումով գերմանացի ռեփեր։

Մերո
Մերոն 2019 թվականին
Հիմնական տվյալներ
Նաև հայտնի է որպեսMero[1]
Ծնվել էհուլիսի 27, 2000(2000-07-27) (23 տարեկան)
Ռյուսելսհայմ, Գրոս Գերաու, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա
Երկիր Գերմանիա
ԺանրերՀիփ հոփ
ՄասնագիտությունՌեփեր
ԳործիքներՎոկալ
Գործունեություն2018-ներկա
ԼեյբլGroove Attack TraX
 Mero (Rapper) Վիքիպահեստում

Կյանքը և կարիերան խմբագրել

Ծնվել և մեծացել է Գերմանիայի Հեսսեն նահանգի Ռյուսելսհայմ քաղաքում։ Ծնողները արմատներով Թուրքիայի Գյումյուշհանե քաղաքից են[2][3]։ 2016 թավականից նա երաժշտական հոլովակներ է տեղադրել Ինստագրամում և հավաքել մեծ լսարան, ինչի արդյունքում էլ պայմանագիր է ստորագրել Groove Attack TraX ձայնագրման լեյբլի հետ[4]։

Պրոֆեսիոնալ կարիերայում իր առաջին մեծ հաջողությունը գրանցել է 2018 թվականին՝ «Baller los» երգով գլխավորել է գերմանական սինգլների հիթ շքերթը[5]։ 2019 թվականին թողարկված նրա դեբյուտային «Ya Hero Ya Mero» ալբոմը զբաղեցրել է առաջին հորիզոնականը գերմանական ալբոմների հիթ շքերթում, իսկ ալբոմի «Hobby Hobby» և «Wolke 10» երգերը կրկին գլխավորել են սինգլների հիթ շքերթը[5]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • «Ya Hero Ya Mero» (2019)
  • «Unikat» (2019)
  • «Seele» (2020)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Diese deutschsprachigen Rapper müsst ihr kennen (գերմ.) // Schweizer Illustrierte ZeitungRingier Axel Springer Media, 1911.
  2. «MERO Kimdir? - Özgür Hip Hop Türkçe Rap ve Hip Hop». Özgür Hip Hop. 2019 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
  3. «Mero kimdir, gerçek adı ne?». Hurriyet. 2019 թ․ հունիսի 16. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
  4. «Newcomer Mero hat offiziell bei Xatar unterschrieben». Raptastisch. 2018 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
  5. 5,0 5,1 «Suchen nach 'Mero'» [Search for 'Mero']. GfK Entertainment Charts. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել