Մետամորֆային հանքավայրեր

Մետամորֆատին հանքավայրեր, հանքավայրեր, որոնք առաջանում են գոյություն ունեցածների հաշվին, բուն մետամորֆիզմի, այսինքն՝ ձևափոխումների պրոցեսում։ Քարածխի շերտերն, ընկնելով մեծ ճնշման ու բարձր ջերմության միջավայր, վերածվում են բոլորովին այլ, որակապես նոր հատկություններով օժտված օգտակար հանածոյի՝ գրաֆիտի։ Նույն եղանակով են ձևավորվում հղկանյութերի, հրակայուն նյութերի, թերթաքարերի, մարմարների, քվարցիտների և այլ ոչ մետաղային օգտակար հանածոների հանքավայրեր։ Մետամորֆային ծագման մետաղային օգտակար հանածոների արդի հանքավայրեր գրեթե չկան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 482