Մետամերիա (մետա․․․ և հունարեն՝ μέρος՝ մաս), մարմնահատվածավորություն, սեգմենտացիա, բազմաթիվ երկկողմանի սիմետրիկ կենդանիների մարմնի մասնատվածությունը երկայնական առանցքով դասավորված մասերի՝ մետամերների, որոնք կատարում են միևնույն գործառույթը և միանման են բջջային կառուվածքով[1]։

Անձրևորդը մետամերիայի դասական օրինակ է։

Մետամերիա կարող է լինել միայն արտաքին (պսևդոմետամերիա) կամ տարածվել նաև ներքին օրգանների վրա (իսկական մետամերիա)։ Իսկական մետամերիա լինում է լրիվ, երբ ընդգրկում է ամբողջ օրգանիզմը, և ոչ լրիվ, երբ տարածվում է միայն օրգանների որոշ համակարգերի (մկանային, կմախքային և այլն) վրա։

Տարբերում են հոմոնոմ մետամերիա, որի դեպքում մարմնի բոլոր մետամերները նման են կառուցվածքով և կատարում են նույնատիպ ֆունկցիաներ, և հետերոնոմ մետամերիա, երբ մետամերները տարբեր ուղղություններով տարբերակվում են և արտաքինից նման չեն միմյանց։ Բարձրակարգ կենդանիների և մարդու մոտ մետամերիա պարզորոշ արտահայտվում է սաղմնային զարգացման վաղ փուլերում և որոշ գծերով պահպանվում ողնաշարի կմախքում, կողոսկրերի, միջկողոսկրային նյարդերի ու մկանների ճիշտ հերթականության մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Shull, Franklin; George Roger Larue; Alexander Grant Ruthven (1920). Principles of Animal Biology. McGraw-Hill book company. էջ 108.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 481