Մետաղի գերտաքացում, անթույլատրելի բարձր ջերմաստիճաններում (պողպատի համար 1000 — 1300°) մետաղե առարկաների երկարատև տաքացում, որի հետևանքով առաջանում է մետաղի խոշոր բյուրեղային կառուցվածք և իջնում են մեխանիկական հատկությունները, գլխավորապես, հարվածային ճլությունը։ Այդ արատը կարելի է վերացնել վերաբյուրեղացման ջերմաստիճանից 20 — 30° բարձր ջերմաստիճանում մետաղե առարկաները տաքացնելով։ Երբ գերտաքացումը կատարվում է օքսիդացնող միջավայրում, առաջանում է մետաղի գերայրում, որն անուղղելի Է։ Այս արատի դեպքում խիստ իջնում են մետաղի ամրությունը, պլաստիկությունը։ Կռման, դրոշմման ու գլոցման ժամանակ գոյանում են ճաքեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 64