Մետաղահատ գործիքներ, տաշեղահանման եղանակով մետաղե նախապատրաստուկ մշակելու գործիք։ Տարբերում են հաստոցային և ձեռքի մետաղահատ գործիքներ։ Ըստ տեխնոլոգիական նշանակման հաստոցային մետաղահատ գործիքները բաժանվում են հետևյալ ենթախմբերի․ կտրիչներ, ֆրեզներ, միջաձգիչներ, ատամնահատիչ, պարուրակատաշիչ, անցքերի մշակման, հղկանյութային ու ալմաստային գործիքներ և այլն։ Ձեռքի գործիքների դասին են պատկանում հատիչները, նադֆիլները, մետաղասղոցները, քերանները և այլն։ Մետաղահատ գործիքների կտրող մասի պարամետրերի ընտրությունը կախված է մշակվող նյութի հատկություններից, կտրման պայմաններից և կտրման մակերևույթների առաջացման կինեմատիկայից։ Մետաղահատ գործիքների կտրելու ունակությունը որոշվում է կտրող մասի նյութի հատկություններով։ Առավել կարևոր ցուցանիշներից է նյութի շիկակայունությունը։ Մետաղահատ գործիքների տեխնոլոգիական պարամետրերը կախված են կարման խորությունից, մատուցումից, կտրման արագությունից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 475