Մետակենտրոն, կետ, որի դիրքից է կախված լողացող մարմնի հավասարակշռության կայունությունը։ Հավասարակշռության դեպքում, լողացող մարմնի վրա մարմնի ծանրության կենտրոնում (ԾԿ) կիրառված Р ծանրության ուժից բացի, Լողացող մարմնի М մետակենարոնի դիրքը կայուն և անկայուն հավասարակշռության դեպքում ազդում է նաև А վերամբարձ ուժը, որի ազդման գիծն անցնում է այսպես կոչված ջրատարողության կենտրոնով՝ ՋԿ (մարմնի ընկղմված մասի ծավալով հեղուկի զանգվածի ծանրության կենտրոնը)։ Այն դեպքում, երբ լողացող մարմինն ունի սիմետրիայի երկայնական հարթություն, այդ հարթության և վերամբարձ ուժի ազդման գծի հատման կետն էլ կոչվում է Մետակենտրոն։ Մարմնի թեքվելու դեպքում Մետակենտրոնի դիրքը փոխվում է։ Լողացող մարմնի հավասարակշռությունը կլինի կայուն, եթե Մետակենտրոններրից ամենաստորինը (երբեմն այն էլ անվանում են Մ․) գտնվում է մարմնի ծանրության կենտրոնից վեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 474