Մետալուրգ մարզադաշտ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մետալուրգ (մարզադաշտ, այլ կիրառումներ)
«Մետալուրգ մարզադաշտ», ֆուտբոլի համար նախատեսված մարզադաշտ է Հայաստանի քաղաք Ալավերդիում։ Կառուցվել ու բացվել է 1970-ին։ Մարզադաշտը տեղավորում է 724 հանդիսական։ Մինչև 1993, մարզադաշտը ծառայել է որպես «Դեբեդ» ֆուտբոլային ակումբի տնային խաղերի հյուրընկալման վայր, Հայաստանի առաջնության խաղերում։ Այն հետագայում սեփականաշնորհվել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին։
Տեսակ | մարզադաշտ |
---|---|
Ամբողջական անվանում | Մետալուրգ մարզադաշտ |
Տեղագրություն | Ալավերդի, Հայաստան |
Երկիր | Հայաստան |
Բացված | 1970 |
Սեփականատեր | «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ |
Տարողություն | 724 |
Տնային թիմ | «Դեբեդ» (1970-1993) |
Դաշտի չափսեր | 105 × 68 մ |
Metallurg Stadium, Alaverdi Վիքիպահեստում |
Ներկայում, մարզադաշտը գործում է որպես պարապմոնւքների վայր՝ Լոռու մարզի տարբեր ֆուտբոլային պատանեկան դպրոցների համար[1]։ Այժմ այն գտնվում է ոչ այնքան բարեկարգ վիճակում։