«Մեղավորը» (անգլ.՝ The Guilty), ամերիկյան դրամատիկական ֆիլմ, որը նկարահանել է Անտուան Ֆուկուան՝ Նիկ Պիցոլատոյի սցենարով։ 2018 թվականի դանիական համանուն ֆիլմի ռիմեյքը։ Գլխավոր դերում Ջեյք Ջիլենհոլն է։

Մեղավորը
անգլ.՝ The Guilty
Երկիր ԱՄՆ
Ժանրթրիլեր
ՀիմքՄեղավորը (ֆիլմ)
Թվական2021
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱնտուան Ֆուքուա
ՊրոդյուսերՋեյք Ջիլենհոլ, Riva Marker?, David Litvák?, Michel Litvak?, Սվետլանա Մետկինա և Անտուան Ֆուքուա
Սցենարի հեղինակՆիկ Պիցոլատո
ԴերակատարներՋեյք Ջիլենհոլ, Christina Vidal? և Ադրիան Մարտինես
ՕպերատորMaz Makhani?
ԵրաժշտությունՄարչելո Զարվոս
ՄոնտաժՋեյսոն Բոլենթայն
ԿինոընկերությունBold Films և Nine Stories Productions?
Տևողություն90 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմը սահմանափակ վարձույթ է դուրս եկել 2021 թվականի սեպտեմբերի 24-ին, իսկ թվային ձևաչափով Նեթֆլիքսով հոկտեմբերի 1-ին։

Սյուժե խմբագրել

Լոս Անջելեսի ոստիկանության մտահոգ սպա Ջո Բեյլորը գիշերային հերթափոխով աշխատում է փրկարար ծառայության զանգերի կենտրոնում։ Ջոն սպասում է դատական լսմանը 8 ամիս առաջ աշխատավայրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Նա պատասխանում է Էմիլի Լայթոն անունով մի կնոջ զանգին, ով հայտնում է, որ իրեն առևանգել են։ Ջոն իմանում է, որ Էմիլին և նրան առևանգողը սպիտակ ֆուրգոնով են գնում, բայց Էմիլին չի հասցնում ավելի մանրամասն տեղեկություններ տալ և ստիպված է անջատել հեռախոսը։ Ջոն տեղեկատվությունը փոխանցում է Կալիֆորնիայի ճանապարհային պարեկին, բայց նրանք չեն կարող գտնել ֆուրգոնը առանց պետհամարանիշի։

Ջոն զանգում է Էմիլիի տան հեռախոսին և խոսում նրա վեցամյա դստեր՝ Էբիի հետ, որը հայտնում է Ջոյին, որ իր մայրը հայր Հենրի Ֆիշերի հետ լքել է տունը։ Էբիից Հենրիի բջջային հեռախոսահամարը ստանալուց հետո Ջոյին հաջողվում է գտնել ֆուրգոնի պետհամարանիշը, որը նա փոխանցում է ճանապարհային պարեկին։ Նա նաև պարեկային մեքենա է ուղարկում՝ ստուգելու Էբիին և նրա կրտսեր եղբորը՝ Օլիվերին։ Ջոն իմանում է, որ Հենրին հարձակման մասին գրառումներ ունի։ Նա զանգում է Հենրիին և պահանջում տեղեկացնել, թե ուր է տանում Էմիլիին, բայց Հենրին անջատում է հեռախոսը։ Այնուհետև Ջոն զանգահարում է իր նախկին գործընկեր Ռիկին, որը ծառայողական պարտականությունների կատարման պրոցեսում չէր, և խնդրում է նրան այցելել Հենրիի տուն։ Ռիկը մտահոգություն է հայտնում Ջոյի լսումների վերաբերյալ, որտեղ նա պետք է ցուցմունք տա։

Ջոն խուճապային զանգ է ստանում Էբիից, երբ երկու սպաներ գալիս են նրա տուն. նա հրամայում է նրանց ներս թողնել։ Սպաները արյուն են նկատում Էբիի վրա և գույքը հետախուզելիս գտնում են Օլիվերի ննջասենյակում կա՛մ ծանր վիրավոր, կա՛մ մահացած մարդու։ Այնուհետև Ջոն հետ է զանգում Էմիլիին և համոզում նրան սեղմել ֆուրգոնի ձեռքի արգելակը, ինչը նա անում է, բայց չի կարողանում ջարդել մեքենան։ Հենրին Էմիլիին նստեցնում է ֆուրգոնի հետնամասում։ Նա արցունքներն աչքերին ասում է Ջոյին, որ կարծում է՝ Օլիվերը «օձեր է ունեցել իր ստամոքսում», և նա «դուրս է հանել դրանք»։ Երբ Հենրին կանգնեցնում է ֆուրգոնը և փորձում Էմիլիին հեռացնել մեջքից, նա աղյուսով հարվածում է Հենրիին և փախչում։

Սյդ ընթացքում Ռիկը ներխուժում է Հենրիի բնակարան և գտնում փաստաթղթեր Սան Բերնարդինոյի հոգեբուժական հաստատությունից, որտեղ Էմիլին հիվանդ էր։ Ջոն կրկին զանգահարում է Հենրիին, որը բացատրում է, որ Էմիլիին հետ է տանում հաստատություն. նա մի քանի շաբաթ դեղեր չի ընդունել, քանի որ նրանք չէին կարող իրենց թույլ տալ գնել դրանք, և հոգեբանական նոպայի ժամանակ ակամայից վնասել է Օլիվերին։ Հենրին ասում է, որ միջադեպի մասին ոստիկանություն չի հայտնել, քանի որ չի վստահում քրեական արդարադատության համակարգին։

Էմիլին զանգում է Ջոյին էստակադայից՝ ակնարկելով, որ պատրաստվում է ինքնասպանության։ Ջոն սպաներին ուղղորդում է դեպի իր տեղը՝ փորձելով հետ պահել նրան։ Ջոն փորձում է շեղել Էմիլիին՝ պատմելով, որ նա սպանել է 19-ամյա մի տղայի իր ծառայողական պարտականությունները կատարելիս, քանի որ բարկացել է նրա վրա ինչ-որ մեկին վիրավորելու համար, և «որովհետև ինքը կարող էի»։ Ջոն Էմիլիին ասում է, որ Էբին իրեն պետք է, և որ նա խոստացել է Էբիին, որ նրա մայրը տուն կգա։ Երբ սպաները ժամանում են, Էմիլին ասում է, որ «կգնա Օլիվերի հետ», և զանգն ընդհատվում է։  Ջոն կարծում է, որ նա ցատկել է, բայց հետագայում նա հաղորդագրություն է ստանում սպաներից՝ տեղեկանալով, որ նրանք ստիպել են Էմիլիին ապահով իջնել։ Նա նաև իմանում է, որ Օլիվերը ողջ է և գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Զուգարանում կատաղած Ջոն զանգահարում է Ռիկին և խնդրում նրան հրաժարվել դեպքի մասին իր նախորդ հայտարարությունից։ Նա խնդրում է Ռիկին ասել ճշմարտությունը լսումների ժամանակ, նույնիսկ եթե դա նշանակում է, որ նա տարիներ կանցկացնի բանտում։ Այնուհետև Ջոն զանգահարում է Los Angeles Times-ին՝ լրագրողին տեղեկացնելու, որ իրեն մեղավոր է ճանաչում չկանխամտածված սպանության մեղադրանքով։

Դերերում խմբագրել

  • Ջեյք Ջիլենհոլ - Ջո Բեյլոր
  • Ռայլի Քիո - Էմիլի Լայթոն
  • Փիթեր Սարսգաարդ - Հենրի Ֆիշեր
  • Իթան Հոուք - սերժանտ Բիլի Միլեր
  • Քրիստինա Վիդալ - սերժանտ Դենիզ Ուեյդ
  • Փոլ Դանո - Մեթյու Ֆոնթենոտ
  • Բայրոն Բաուերս
  • Դավայն Ջոյ Ռանդոլֆ
  • Դեվիդ Կաստանեդա
  • Ադրիան Մարտինես
  • Բիլ Բուր
  • Բո Նափ
  • Էդի Փաթերսոն

Արտադրություն խմբագրել

2020 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Անտուան Ֆուկուան հանդես կգա որպես ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր՝ Նիկ Պիցոլատոյի սցենարով, իսկ Նեթֆլիքսը կզբաղվի դրա տարածմամբ[1][2]։ 2020 թվականի նոյեմբերին Իթան Հոուքը, Փիթեր Սարսգաարդը, Ռայլի Քիոն, Փոլ Դանոն, Բայրոն Բաուերսը, Դավայն Ջոյ Ռանդոլֆը, Քրիստինա Վիդալը, Ադրիան Մարտինեսը, Բիլ Բուրը, Բո Նափը և Էդի Փաթերսոնը միացել են ֆիլմի դերասանական կազմին[3]։

Նկարահանման շրջանը սկսվել է 2020 թվականի նոյեմբերին[4][5]։

Կարծիքներ խմբագրել

Ընդհանուր առմամբ, ֆիլմը դրական արձագանք է ստացել քննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում այն ունի 73% վարկանիշ՝ հիմնված 165 քննադատական կարծիքների վրա։ Metacritic կայքում ֆիլմի վարկանիշը 100-ից 63 է՝ հիմնված 35 կարծիքների վրա[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Fleming Jr, Mike (2020 թ․ սեպտեմբերի 15). «'Southpaw' Duo Джейк Джилленхол & Антуан Факуа To Re-Team On Tense Thriller 'The Guilty'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  2. Fleming Jr, Mike (2020 թ․ սեպտեմբերի 23). «Netflix Lands Джейк Джилленхол-Антуан Факуа Package 'The Guilty' In $30 Million WW Deal». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. N'Duka, Amanda (2020 թ․ նոյեմբերի 13). «'The Guilty': Ethan Hawke, Peter Sarsgaard, Riley Keough & More Join Джейк Джилленхол In Антуан Факуа-Directed Netflix Drama». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
  4. «The Guilty». Backstage. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  5. Kroll, Justin (2020 թ․ նոյեմբերի 11). «Michael Bay To Direct Action-Thriller 'Ambulance' With Джейк Джилленхол In Talks To Star». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. «The Guilty». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 30-ին.