Մեհենական գրադարաններ, նախաքրիստոնեական Հայաստանում գործող գրադարաններ, որոնք գտնվել են տաճարներում՝ մեհյաններում կամ կից շինություններում։ Քրիստոնեությունից առաջ Հայաստանում եղել են երկու տիպի գրադարաններ՝

  • թագավորական, որոնցում պահվել են արքունական դիվանի փաստաթղթերը,
  • տաճարային կամ մեհենական՝ կրոնական, պատմական և այլ կարգի գրականությամբ։

Հայ մատենագիրների, հատկապես Մովսես խորենացու, վկայություններից (գլխավորապես գրքերի ոչնչացման մասին) հետևում է, որ Հայաստանի մեհենական գրադարանները երբեմն մեծաքանակ գրականություն են ունեցել։ Գրադարաններում բացի հայերեն գրքերից եղել են նաև օտար լեզուներով գրված ձեռագրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 443