Մեկ կադր, մեկ րոպե (Մեկ կադր), կարճամետրաժ կինոյի ամենամյա միջազգային կինոփառատոն, որն ավանդաբար անցկացվում է հունիսին Հայաստանի մայրաքաղաք Երևանում։

Մեկ կադր, մեկ րոպե
ՎայրԵրևան, Հայաստան
Ժամանակամիջոցամենամյա / հունիս

Պատմություն խմբագրել

«Մեկ կադր» կինոփառատոնը հիմնադրվել և առաջին անգամ անցկացվել է 2003 թվականին։ Մրցույթի ստեղծման նախաձեռնողները եղել են կինոռեժիսոր Գագիկ Ղազարեն ու ժամանակակից փորձարարական արվեստի հայկական կենտրոնը։ Առաջին փառատոնին մասնակցել է 13 հեղինակ, իսկ արդեն հաջորդ տարի մասնակիցների թիվն զգալիորեն ավելացել է[1]։ Ըստ կանոնների՝ մրցույթին մասնակցում են մեկ րոպեանոց ֆիլմեր, որոնք նկարահանված են «մեկ միացումով»։ Ընդ որում, մասնակիցների համար չկա տարիքային, սեռի կամ ազգային, իսկ ֆիլմի համար՝ ժանրային սահմանափակում։ Դրանից բացի, փառատոնի ծրագրում կա նաև կարճ (մինչև 30 րոպե) ֆիլմերի առանձին ծրագիր, ինչպես նաև «Կինո առանց սահմանների» մրցույթ[2]։ Փառատոնին կարող են մասնակցել ինչպես պրոֆեսիոնալ ռեժիսորների ֆիլմեր, այնպես էլ սիրողական մակարդակի, այդ թվում նաև հեռախոսի տեսախցիկով արված նկարահանումներ։ Ըստ կազմակերպիչների՝ փառատոնի հիմնական նպատակն է աշխարհի համար բացահայտել հետաքրքիր հեղինակների և նրանց արվեստը հասանելի դարձնել հանդիսատես լայն շրջանակների[1]։

2010 թվականին «Մեկ կադր» VIII կինոփառատոնում ցուցադրվել է մեկ րոպե տևողությամբ 250 ֆիլմ։ Փառատոնին իրենց աշխատանքները ներկայացրել են ռեժիսորներ 27 երկրներից։ 2011 թվականին IX կինոփառատոնին մասնակցել է 337 հեղինակ աշխարհի 45 երկրներից, ներկայացվել են շուրջ 400 մեկ րոպեանոց և կարճամետրաժ ֆիլմեր[1]։ «Մեկ կադրի» շրջանակներում տեղի է ցուցադրվել են անկախ և փոքր բյուժետային ֆիլմերի միջազգային փառատոնների մասնակցած կինոնկարներ։ Փառատոնի հանդիսատեսին ներկայացվել է հատուկ ծրագիր, որում ներառվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոցի և Մշակույթի եվրոպական հիմնադրամի կողմից ներկայացված ֆիլմեր[3]։

2012 թվականի մայիսին անցկացվել է «Մեկ կադր» X հոբելյանական փառատոնը, որում ներկայացվել է ավելի քան 300 կինոնկար ինը երկրներից[4]։ Մեկ րոպեանոց ֆիլմերի մրցութային ծրագրի համար ընտրվել է 61 աշխատանք։ «Կարճ ֆիլմեր» անվանակարգում ներառվել են 23, իսկ «Կինո առանց սահմանների» անվանակարգում՝ 17 ֆիլմեր[5]։

Անվանակարգեր խմբագրել

  • Մեկ րոպեանոց լավագույն ֆիլմ
  • Լավագույն կարճամետրաժ ֆիլմ
  • Կինո առանց սահմանների

Կարծքիներ փառատոնի մասին խմբագրել

  «Մեկ կադր, մեկ րոպեն» ինքնաիրացման հինալի հնարավորություն է երիտասարդ ռեժիսորների համար։
- կինոգետ Զավեն Բոյաջյան[1]
 
  Փառատոնը շատ լավ հնարավորություն է տալին նորեկներին՝ ցուցադրելու իրենց ֆիլմերը, անել առաջին քայլերը։ Ես նախընտրում եմ կարճամետրաժ կինոն։ Եթե ես կարող եմ ամեն ինչ ասել մեկ րոպեում, ինչո՞ւ իզուր ծախսել թանկարժեք ժամանակը։
- Ռեժիսոր Գայանե Եղիազարյան[4]
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «В Ереване прошел IX Международный кинофестиваль «Один кадр - одна минута»». Кавказский узел. 2011 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. «Один кадр, одна минута». snimifilm.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. «В Армении пройдет IX Международный кинофестиваль "Один кадр - одна минута"». Кавказский узел. 2011 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. 4,0 4,1 «В Армении на фестивале показали фильмы, которые длятся одну минуту». МТРК «Мир». 2012 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  5. «1 կադր, 1 րոպե, 10 տարի. Երևանում մեկնարկել է կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.