Մեխակ Շաբո

Պարտեզային Շաբո մեխակ (Dianthus caryophyllus var. schabaud), մեխակների դասի հիբրիդային ծագման բազմամյա ծաղկային բույս։ Մեխակների ծաղկաբուծությունում այն ամենաշատ տարածված տեսակներից է։ Ունի մեծ քանակությամբ տեսակներ։

Մեխակն ստացվել է թուլոնական դեղագործ Շաբոյի կողմից Ֆրանսիայում Dianthus caryophyllus L. և Dianthus suffruticossus Willd տեսակների խաչասերումից։

Բուսաբանական նկարագրություն խմբագրել

 
 

Ցողունային և արմատային համակարգով բույսը տեղավորվում է 10-20 սմ խորության վրա։ Գլխավոր արմատը կարճ է, ծայրին ճյուղավորվում է, տալիս են արմատներ, որոնք փնջվում են։ Կողային արմատները քիչ են ճյուղավորվում։

Թփի ձևը նման է շրջած բուրգին վառ արտահայտած գլխավոր ցողունով։ Բարձրությունը 30-ից 60 սմ է։ Ցողունները կլորավուն են, հանգուցավոր, մերկ, մոխրականաչ գունավորմամբ։ Տերևները նեղ են, 4-12 սմ երկարությամբ և 0,4-0,7 սմ լայնությամբ։

Ծաղիկները հասարակ են, բազմաթեր կամ կիսաբազմաթեր են, խոշոր են 4-7 սմ տրամագծով, բուրավետ, բազմագույն գունավորմամբ՝ սպիտակ, կրեմագույն, մաշկագույն, դեղին, վարդագույն և կարմիր։ Բազմաթերերի մոտ թերթիկները հաճախ լինում են գեղեցիկ կորությամբ, ծալվածքով, ծալքավոր, խորը մասնատված։ Առէջները սովորաբար 10-ն են, բազմաթերերի մոտ առէջները երբեմն լինում են 30 և ավել։ Նրանց մեջ կարելի է գտնել չզարգացած փոշանոթներով առէջներ։

Պտուղը գլանաձև է՝ ծայրին սրված բազմասերմանոց սերմնատփիկ, որը վերևում բացվում է 5 ատամներով։

Սերմերը սև, տափակ, փոքր (2-3 մմ երկարությամբ և 2 մմ լայնությամբ) են, կլորացված ձև ունեն և ալիքային ծայրեր։ Սերմերի մակերեսը անհարթ է փոքրիկ տափակ պալարներից։

Կենսաբանական հատկություններ խմբագրել

Շաբո մեխակը պատկանում է բազմամյա բույսերի շարքին, բայց աճեցվում է որպես միամյա, տարբերվում է դանդաղ զարգացումով, ցանելուց մինչև ծաղկումը տևում է 4-6 ամիս։

Այդ բույսը լուսասեր և ջերմասեր է։ Ձմեռում է բաց հողում միայն հարավային շրջաններում։ Կոկոմները ցրտահարությունը տանում են 2-3°-ում, իսկ տերևները՝ ավելի ցածր ջերմաստիճաններում։ Ծածկելու դեպքում ձմեռում են Ռուսաստանի միջին գծի բաց հողում։

Մեխակը ամենից լավ աճում է պտղաբեր, ջրաթափանց հողերում կրաքարի խառնուրդի հետ, ծանր հողերում իր աճը դանդաղանում է։ Չի տանում թարմ գոմաղբը և անձրևաջրերի լճացումը։

Ծաղկումը սկսում է հուլիսի սկզբին և շարունակվում է մինչև ցրտերը։ Մերձարևադարձային տարածքներում ծաղկումը շարունակվում է տաք եղանակներին ամբողջ ձմռան ընթացկում՝ անձրևոտ օրերին ընդմիջում անելով։ Մեկ ծաղկի ծաղկման տևողությունը հավասար է 5-10 օրերի։ Ինչքան չոր է ու շոգ, այնքան արագ են ծաղկում ծաղիկները։ Վառ արևի տակ ծաղիկները շատ արագ են չորանում, հատկապես վարդագույն երնագավորմամաբ մեխակները։ Շարունակական անձրևներից ծաղկի բաժակը ճաքում է և թերթիկները ծալվում և թոշնում են, այդ իսկ պատճառով մեխակի սերմերի արտադրությունը հնարավոր է միայն այնպիսի վայրերում որտեղ աշնանը տաք է և չոր։ Ծաղիկները Պրոտերադրիկ են։

Սերմերը հասունանում են ծաղկելու սկզբից 1,5—2 ամիս անց։ Հասունացած սերմերը հեշտությամբ թափվում են սերմնատփիկից։ Մեկ բույսի բերքը հավասար է 2—2,5 գրամ։ Սերմերը պահպանում են ծլունակությունը 3—4 տարի։ Մեկ գրամում հաշվվում է 500—600 հատ սերմ։

Օգտագործումը դեկորատիվ այգեգործության մեջ խմբագրել

Շաբո մեխակն աճեցնում են հիմնականում կտրելու համար, ծաղկով ձևավորում են ծաղկաթմբերը, ծաղկյա եզրածուները, խառնուրդները, օգտագործվում են պատշգամբները և սյունասրահները կանաչապատելու նպատակով։ Հին տեսակները օգտագործվում են հիմնականում կտրելու համար։ Ծաղիկները կտրելուց հետո հեշտությամբ տեղափոխվում են և կարողանում են մնալ ջրի մեջ 5-10 օր։

Ներկա պահին Շաբո մեխակն ունի F1-հիբրիդների նոր խումբ, որոնք օգտագործվում են պարտեզների ձևավորման համար։ Նրանք ունեն ոչ մեծ երկարություն (15-20 սմ), հարմարավետ թուփ, փարթամ ծաղկում են բազմաթեր ծաղիկներով։ Այս տեսակների զարգացման ընթացքը՝ ցանելուց մինչև ծաղկումը, տևում է շուրջ 12 շաբաթ

Գրականությունում այդ խումբը նշվում է որպես F1 Dwarf mixture: Կա տեսակների շարք, որոնք ունեն շատ խոշոր, ալիքաձև ծայրով թերթիկներով ծաղիկներ, որոնց միավորում է է Դիտյա Նիցցայի անունը։

Բազմացման եղանակներ և գյուղատնտեսական տեխնոլոգիա խմբագրել

Շաբո մեխակը բազմանում է սերմերով։ Կարելի է ցանել բնահողում, բայց ավելի հաճախ նրան աճեցնում են տնկիներով։ Սերմերը ցանվում են հունվար-փետրվար ամիսներին, ծիլերը հայտնվում են 4—5 օրից հետո։ Սածիլում են 3—4 շաբաթ անց։ Ցանքը պետք է լինի 12 °C ջերմաստիճանի, որպեսզի տնկիները չձգվեն։ Սածիլումը իրականացնում են երկու անգամ։ Նախքան բնահողում ցանելը բույսը էտում են թփակալության ուժեղացման համար։ Բնահողում բույսը տնկում են 30-40 սմ հասնելուց հետո։

Մեխակները գերադասում են բաց, արևային և ավազակավային, խոնավ վայրեր՝ առանց հողի մեջ օրգանական պարարտանյութեր ավելացնելու։ Երկարատև ու փարթամ ծաղկելու համար բույսը պարբերաբար սնուցում են հանքային պարարտանյութերով և ապահովում են առատ ոռոգում։

Հղում խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Соколова Т.А., Бочкова И.Ю. Декоративное растениеводство: Цветоводство: учебник для студ. вузов. — М.: Издательский центр "Академия", 2006. — С. 119—120. — 432 с. — 2000 экз. — ISBN 5-7695-3128-2
  • Вакуленко В.В., Алейникова Т.М. Однолетние цветочные растения. — Академия коммунального хозяйства им. К.Д. Памфилова. — М.: Минсельхоз РСФСР, 1961. — С. 74—77. — 259 с. — 32 000 экз.