Մելքոն Գալենտեր
Մելքոն Գալենտեր (1855, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1907), հայ մանկավարժ։
Մելքոն Գալենտեր | |
---|---|
Ծնվել է | 1855 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1907 |
Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է նախնական կրթությունը։ Հիմնականում զբաղվել է կարուձևի ձեռնարկներ ստեղծելով։ 1885 թվականին լույս է տեսել նրա «Եվա կամ ուղեցույց իգական սեռի զգեստոց ձեռագիտության» նկարազարդ գիրքը, 1892 թվականին՝ «Տարրական ձևագիտություն կամ ուղեցույց «Եվայի», որի բարեփոխված հրատարակությունը կատարվել է 1904 թվականին։ Այնուհետև լույս է տեսել նրա մի քանի նման ձեռնարկները. ինչպես՝ «Տետր չափառության ըստ դրության «Եվայի» (1887), «Նորագծայի դրություն. Ադամ» (1900), «Առձեռն ձև ու կար» (1904) և այլն։ Վերոհիշյալ ձեռնարկներով երկար տարիներ կարուձև են սովորել իգական դպրոցներում, որոնցում ձևագիտություն է ավանդել հեղինակը[1]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 216.