Մելամինմրջնալդեհիդային խեժ
Մելամինմրջնալդեհիդային խեժեր, սպիտակ, ամորֆ սինթետիկ նյութեր, որոնք ստացվում են մելամինի և մրջնալդեհիդի պոլիկոնդենսմամբ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/09/Melamine_resin.svg/220px-Melamine_resin.svg.png)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a1/Piatto_in_melammina.jpg/250px-Piatto_in_melammina.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/dd/IKEA_Billy_bookshelf_%2880x106_cm_birch_veneer%29.jpg/250px-IKEA_Billy_bookshelf_%2880x106_cm_birch_veneer%29.jpg)
Սինթեզն իրականացվում է երկու փուլով՝ նախ ստացվում են մելամինի մեթիլոլային ածանցյալները (pH== 8, 5, 80-90°С), իսկ հետագա պոլիկոնդենսումը տարվում է թթվային միջավայրում (50-60°С)։ Մելամինմրջնալդեհիդային խեժերին ջրակայունություն, պլաստիֆիկատորների հետ խառնվելով և օրգանական լուծիչներում լուծվելու հատկություններ հադորդելու համար մեթիլոլային խմբերը էթերացնում են (հիմնականում բութանոլով և մեթանոլով)։ Մելամինմրջնալդեհիդային խեժերը պնդանում են թույլ թթվային կատալիզատորների առկայությամբ։ Կիրառվում են պլաստմասայի, կարբամիդային սոսնձի, լաքերի և այլ նյութերի ստացման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 382)։ ![]() |