Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մաքսվել (այլ կիրառումներ)

Մաքսվել (միավոր), (Ջ․ Մաքսվեյի անունով), մագնիսական ինդուկցիայի հոսքի միավորը CGS համակարգում։ Կրճատ նշանակվում է մքս (միջազգային նշանակումը՝ Мх)։ Մաքսվելը այն մագնիսական հոսքն է, որն անցնում է ինդուկցիայով համասեռ մագնիսական դաշտի ուղղությանն ուղղահայաց 1 սմ2 մակերեսով 1 մքս սմ2։ Մաքսվելը կարող է սահմանվել նաև էլեկտրամագնիսական ինդուկցիայի երևույթի հիման վրա՝ իբրև այնպիսի մագնիսական հոսք, որի հավասարաչափ նվազման դեպքում (մինչև զրո) 1 վայրկյանի ընթացքում այդ հոսքն ընդգրկող փակ կոնտուրում մակածվում է պոտենցիալների տարբերության։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 369