Մաքսիշուն Ֆիկը

հեռուստասերիալ

Մաքսիշուն Ֆիկը (ռուս.՝ Максипёс Фик), Վացլավ Բեդրժիխի նկարահանած չեխոսլովակյան անիմացիոն սերիալը, որը նկարահանվել է «Իրժի Տրնկան և եղբայրները մուլտիպլիկացիայում» ստուդիայում (Պրահա

Մաքսիշուն Ֆիկը
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ և Večerníček?
Ժանրկատակերգական հեռուստասերիալ և family television series?[1]
ՌեժիսորՎացլավ Բեդրժիխ[2]
ՍցենարիստRudolf Čechura?[1]
ՀնչյունավորումՅոզեֆ Դվորակ
ԵրաժշտությունPetr Skoumal?
ՕպերատորՅարոսլավ Ֆորման[1] և Dana Olejníčková?[1]
Երկիր Չեխոսլովակիա[2][1]
Լեզուչեխերեն[2]

Սյուժե

խմբագրել

Այս անիմացիոն շարքի գլխավոր հերոսը Ֆիկ անունով սենբեռնարն է, որին փոքր տարիքում Այա անունով աղջնակին նվիրել էր իր հայրիկը։ Այան շատ ուրախ էր նոր ընկերոջ համար, բայց Ֆիկը շատակեր էր և շատ արագ էր մեծանում. սկզբում կոշիկի տուփը, որի մեջ նա քնում էր, նրա համար փոքր է դառնում, հետո զամբյուղը և նույնիսկ փայտե տնակը։ Եվ Այայի հուսահատ հայրիկը որոշում է վաճառել Ֆիկին, բայց այդ ժամանակ Ֆիկը փրկում է լճում խեղդվող Այաին, և որոշվում է, որ Ֆիկը կմնա, և հայրիկը բակում նրա համար առանձին տուն է կառուցում։ Մեծ մեծ չափերի համար Ֆիկն ստանում է իր երկրորդ մականունը` Մաքսիշուն։ Մաքսիշուն Ֆիկը բարի և ազնիվ շուն էր, և այն արկածները, որոնց մեջ ընկնում էր, զվարճալի և ուսանելի էին։

Շարքի առանձնահատկություններ

խմբագրել

Մուլտսերիալի շարքի յուրաքանչյուր դրվագ սկսվում է նապաստակի և անհաջող որսորդի մասին կարճ ներածական պատմությամբ, որը փորձում է նապաստակին կրակել, բայց փոխարենը ընկնում է զվարճալի իրավիճակների մեջ, և մինևնույն ժամանակ նապաստակը միշտ ծաղրում է նրան։

Ստեղծման ժամանակահատված

խմբագրել

Սերիալն ստեղծվել է`

  • 1975 թվականին՝ առաջին թողարկում (Maxipes Fík)
  • 1978 թվականին՝ երկրորդ թողարկում (Divoké sny Maxipsa Fíka)

Սերիաներ

խմբագրել

Մաքսիշուն ֆիկ

խմբագրել
  • Zrození Maxipsa Fíka
  • Zmoudření maxipsa Fíka
  • Maxipes Fík sportuje
  • Fík ve škole
  • Fík za volantem
  • Fík – mistr skoku
  • Fík jde do světa
  • Maxipes Fík v jižních krajích
  • Maxipes Fík polárníkem
  • Maxipes Fík u protinožců
  • Maxipes Fík objevitelem
  • Maxipes Fík se vrací

Ֆիկի զարմանալի երազները

խմբագրել
  • O požárnících
  • O kopané
  • O prázdninách
  • O prázdninách
  • O žních
  • O lupičích
  • O lovu
  • O vynálezechO vynálezech
  • O velké zimě
  • O Vánocích
  • O hledání pokladu
  • O Minifíkovi

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.