Մաքսիմիլիան ֆոն Շենկենդորֆի հուշարձան

Մաքսիմիլիան ֆոն Շենկենդորֆի հուշարձան (ռուս.՝ Памятник Максимилиану фон Шенкендорфу), Մաքսիմիլիան ֆոն Շենկենդորֆի հուշարձանը Սովետսկ քաղաքում՝ նախկին Տիլզիտ։ Տեղակայված է եղել Բարեկամության փողոցում։ Մինչև մեր օրեր պահպանվել է պատվանդանը, որի վրա 1967 թվականից գտնվում է Լենինի հուշարձանը։

Picto infobox architecture.png
Մաքսիմիլիան ֆոն Շենկենդորֆի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Շինության ձևբրոնզե հուշարձան
Նյութբրոնզ
Ներկա վիճակԱպամոնտաժված
Commons-logo.svg Statue of Max von Schenkendorf Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

1890 թվականին Տիլզիտի հրապարակում, որը կրում է բանաստեղծի անունը, տեղադրվել է Մաքսիմիլիան ֆոն Շենկենդորֆի բրոնզե հուշարձանը, որի քանդակագործը Մարտին Էնգելկեն էր։ Հուշարձանի տակ տեղադրվել է պարկուճ՝ ստորագրված կայսր Վիլհելմ II-ի կողմից։ 1944 թվականի հոկտեմբերին, կապված Կարմիր բանակի մոտեցման հետ կապված, հուշարձանը ապամոնտաժվել և տեղափոխվել է անհայտ ուղղությամբ, այժմ կորել է։ Վերջին անգամ հուշարձանը տեսել են Բրաունսբերգի (Լեհաստանի տարածք) երկաթուղային պլատֆորմում։ Հուշարձանի որոնման աշխատանքներն արդյունք չեն տվել։ Սակայն հուշարձանի պատվանդանը կանգնած է մնացել մինչև 1960-ական թվականների կեսը, որի վրայի գրությունը մաշվել է[1]։

ՆկարագրությունԽմբագրել

Բանաստեղծը հուշարձանում ներկայացված էր սպայի հագուստով և բաց գլխով, աջ ձեռքը բարձրացրած դեպի երկինք, կարծես երդվում է կայսրին և հայրենիքին, ձախ ձեռքում բանաստեղծություններով իր գիրքն էր։ 2,8 մետր բարձրությամբ բրոնզե ֆիգուրը տեղադրված էր վարդագույն գրանիտից պատվանդանի վրա։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

1970-ական թվականների կեսերին հուշարձանի տեղում Սովետսկ քաղաքի ցելյուլոզայի և թղթի գործարանի աշխատողները հայտնաբերեցին մետաղական մի արկղ։ Գանձ գտնելու հույսը չէր հաստատվել. արկղում Մաքսիմիլիան ֆոն Շենկենդորֆի բանաստեղծությունների հատորն էր և հուշարձանի բացման գովազդային պաստառը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. И.Я. Рутман Из Советска в Тильзит, Советск., 1993. С. 178

Արտաքին հղումներԽմբագրել