Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտ (այլ կիրառումներ)

«Մարտ», քաղաքական ամսաթերթ։ Վերակազմյալ հնչակյան կուսակցության պաշտոնական հրատարակություն։ Լույս է տեսել 1897-1901 թվականներին, Լոնդոնում։ Խմբագիր՝ Ա. Արփիարյան։ Նպատակն էր միավորել արևմտահայ ազգային–ազատագրական շարժման ուժերը։ Հրատարակել է 1894-1896 թվականների հայկական ջարդերին և ինքնապաշտպանական կռիվներին վերաբերող նյութեր, քննադատել եվրոպական տերությունների դիրքորոշումը հայկական հարցի նկատմամբ, անդրադարձել հայ–ռուսական քաղաքական հարաբերություններին։ Լուսաբանել է Կ. Պոլսի հայ ազգային և կրոնական մարմինների գործունեությունը, արևմտահայության ինքնորոշման հարցում երիտթուրքերի գրաված բացասական դիրքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 342