Մարտահրավեր և պատասխան (անգլ.՝ Challenge and response), բրիտանացի պատմաբան և փիլիսոփա Առնոլդ Թոյնբիի կողմից քաղաքակրթության զարգացումը կանխորոշող առաջ քաշած օրինաչափություն։ Պատմական իրավիճակը և բնական գործոնները հասարակության առաջ խնդիր են դնում («մարտահրավեր»)։ Հասարակության հետագա զարգացումն կանխորոշվում է խնդրի լուծման տարբերակի ընտրությամբ («պատասխանով»)։

Թոյնբին կարծում է, որ ադեկվատ պատասխանը ոչ միայն խնդիրն է լուծում, այլ նաև հասարակությունը զարգացման մի նոր աստիճան է բարձրացնում։ Եթե հարկավոր պատասխանը չի գտնվում, ապա հասարակությունում անոմալիաներ են առաջանում, որոնց կուտակումն էլ բերում է «ճեղքման», ապա՝ անկման։

Մարտահրավերների ադեկվատ պատասխանի մշակումը «ստեղծագործական փոքրամասնության» սոցիալական գործառույթն է, որը ոչ թե միայն առաջ է քաշում և իրականացնում գաղափարները, այլ նաև իր հետևից տանում է մնացածներին։

Թոյնբիի համար կարևոր է ցույց տալ, որ պատասխանների տարբերակների ընտրություն ազատ է, որ պատմությունը չունի կանխորոշվածություն։ Մյուս կողմից, Թոյնբին գովաբանում է համաշխարհային կրոնները և պնդում, որ պատմությունը աստվածային ստեղծագործական ուժն է շարժման մեջ։

Մարտահրավերների տարբերակները խմբագրել

Թոյնբին քաղաքակրթության մարտահրավերների մի քանի տարբերակներ է առանձնացնում.

  • խիստ կլիմայի մարտահրավեր (եգիպտական, շումերական, չինական, մայանական, անդյան քաղաքակրթություններ),
  • նոր տարածքների մարտահրավեր (մինոյյան քաղաքակրթություն),
  • հարևան հասարակություններից հանկարծական հարվածների մարտահրավեր (հելլենական քաղաքակրթություն),
  • մշտական արտաքին ճնշման մարտահրավեր (ռուսական ուղղափառ, արևմտյան քաղաքակրթություններ),
  • սահմանափակման մարտահրավեր, երբ հասարակությունը կորցնելով որևէ կենսապես կարևոր մի բան, ուղղում է իր էներգիան փոխլրացնող հատկանիշների վրա։

Թոյնբին եզրակացնում է, որ բարենպաստ պայմանները չեն նպաստում քաղաքակրթության ստեղծմանն ու զարգացմանը, քանի որ թույլ խթան են տալիս՝ «որքան ուժեղ է մարտահրավերը, այդքան ուժեղ է խթանը»։ Սակայն ևթև մարտահրավերը չափից շատ խիստ, այն դառնում է չափազանց և ոչ էֆեկտիվ խթան։

Հաջող պատասխանների օրինակներ խմբագրել

Որպես օրինակ Թոյնբին դիտարկում է մի շարք քաղաքակրթությունների առաջացումը.

  • եգիպտական քաղաքակրթությունը առաջացել է որպես աֆրասիական տարածքների հողերի չորացման ռեակցիա։ Այդ քաղաքակրթության հիմքը դրածների պատասխանը երկակի էր՝ նրան տեղափոխվել են Նեղոս հովիտը և փոխել կենսակերպը։ Նրան եկել են մահաշունչ ճահճոտ տարածքներ և իրենց դինամիկ ակտով դրանք բարեբեր հողերի են վերածել։
  • չինական քաղաքակրթությունը առաջացել է անապատում որպես ճահճացման և ջրհեղեղի պատասխան, որը հետագայում լրացվել է ցրտով զգալի սեզոնային կլիմայական փոփոխությունների պատճառով։
  • մայանական քաղաքակրթությունը դարձել է արևադարձային անտառի մարտահրավերի պատասխանը։
  • մինոյան քաղաքակրթությունը՝ որպես ծովի մարտահրավերի պատասխան։

Տես նաև խմբագրել