Մարինա Վլադիմիրովնա Կուկինա (ռուս.՝ Марина Владимировна Кукина, օգոստոսի 22, 1993(1993-08-22), Լիպեցկ, Ռուսաստան), ռուս ռեգբիստ, «РГУТИС-Подмосковье» (ռեգբի-7) և «ВВА-Подмосковье» (ռեգբի-15) ակումբների խաղացող։ 2014, 2016, 2017, 2018, 2019 և 2021 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ[1], Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[2]։

Մարինա Կուկինա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ռեգբի յունիոն խաղացող
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 22, 1993(1993-08-22) (30 տարեկան)
Ծննդավայր՝Լիպեցկ, Ռուսաստան

Կարիերա խմբագրել

Մարինան մանկության տարիներին զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ և թեթև ատլետիկայով (նիզակի նետում)[3]։ Ռեգբիով զբաղվել սկսել է Լիպեցկում այն բանից հետո, երբ գնացել է մարզադաշտ՝ աջակցելու հարազատ եղբորը։ Նա սովորել է օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում, այնուհետև ընդունվել է Մոսկվայի սերվիսի պետական համալսարան[4]։ «РГУТИС-Подмосковье» և «ВВА-Подмосковье» ակումբներում հանդես գալ սկսել է Մոսկվա տեղափոխվելու պահից, դրանց կազմում դարձել է Ռուսաստանի բազմակի չեմպիոն և Ռուսաստանի գավաթակիր։ Առաջին մարզիչը եղել է Մարատ Մինիսլամովը[5]։

Ռուսաստանի ռեգբիի հավաքականի կազմում հաղթել է Եվրոպայի առաջնություններում 2014, 2016[6], 2017 (Մալմորի[7] և Կազանի[8] էտապներ), 2018[9], 2019[10][11] և 2021 թվականներին (հայտագրվել է Լիսաբոնի[12] և Մոսկվայի էտապներում[13])։ 2015 թվականին Դուբայում կայացած ռեգբիի համաշխարհային սերիայի փուլում թիմի հետ դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ՝ դուրս մղելով Նոր Զելանդիայի թիմին և հավաքականի հետ զբաղեցրել է 2-րդ տեղը[14]։

2021 թվականի հուլիսին ընդգրկվել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմի հայտացուցակում[15] և մասնակցել Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերին[16][17][18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Липецкая общественная организация Федерация Регби Արխիվացված 2017-06-13 Wayback Machine (ռուս.)
  2. «Приказ Министерства спорта Российской Федерации от 17 октября 2018» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
  3. В Олимпиаде в Токио участвует еще одна липчанка
  4. Липчанка помогла сборной России по регби одержать историческую победу над Новой Зеландией Արխիվացված 2017-10-26 Wayback Machine (ռուս.)
  5. Профиль на сайте «ВВА-Подмосковье»(չաշխատող հղում)
  6. Регби-7. Марина Кукина – двукратная чемпионка Европы!(չաշխատող հղում) (ռուս.)
  7. «Женское регби-7. Гран-при Европы. Хамидова и Кулькова в составе сборной России». РК «Красный Яр». 2017 թ․ հունիսի 16. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
  8. Женская сборная России по регби-7 победила в Европейской серии Гран-При в Казани (ռուս.)
  9. Женская сборная России по регби-7 в пятый раз стала чемпионом Европы! Արխիվացված 2018-10-11 Wayback Machine (ռուս.)
  10. Женская сборная России по регби-7 – сильнейшая в Европе! (ռուս.)
  11. «Марина Кукина - одна из самых титулованных липецких спортсменок в истории». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
  12. Андрей Кузин объявил состав на Лиссабон
  13. Андрей Кузин внес изменения в состав сборной России
  14. Регби – не женский спорт? Скажите это сборной России по регби-7! (ռուս.)
  15. «Определен состав женской сборной России по регби-7 на Олимпиаду в Токио» (ռուսերեն). ТАСС. 2021 թ․ հուլիսի 5. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  16. «Rugby Sevens - ROC vs Great Britain - Pool A Results». Tokyo 2020. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  17. «В Олимпиаде в Токио участвует еще одна липчанка». vesti-lipetsk.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  18. «Marina Kukina». Tokyo 2020. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել