Մարիա Բելովա (ռուս.՝ Белова, Мария, օգոստոսի 28, 1989(1989-08-28), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս հաղորդավարուհի, լրագրող ու տեսաբլոգեր[1]։

Մարիա Բելովա
Ծնվել էօգոստոսի 28, 1989(1989-08-28) (34 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի

Կենսագրություն խմբագրել

Մարիա Բելովան ծնվել է 1989 թվականի օգոստոսի 28-ին Մոսկվայում։ Դեռևս դպրոցում որոշել է կատարելագործվել լրագրության և հեռուստատեսության ուղղությամբ, այդ պատճառով ավագ դասարաններում ընդունվել է Երիտասարդ լրագրողների դպրոցի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Արդեն ուսանողական տարիներին Մարիան իր համակուրսեցու հետ թողարկել է մի շարք հաղորդումներ, որտեղ լուսաբանվում էր իրենց ֆակուլտետի առօրյան[2]։

Հաղորդավարուհու կարիերա խմբագրել

Հեռուստաէկրանին Մարիան առաջին անգամ հանդես է եկել Minaev Live շոուում, որտեղ լուսաբանել է մերձմոսկովյան Խիմկիի 2012 թվականի ընտրությունները[3]։

2013 թվականին О2ТВ ալիքում եղել է «Բազմոց Գլորիայի համար» շոուի հաղորդավարը, նույն թվականին Մարիան Ռոսիա 24 ալիքում հաղորդավար լինելու հրավեր է ստացել։ Առաջին ռեպորտաժները եղել են աստղերի կյանքի, համերգների ու մշակույթի մասին։ Բացի այդ, նորաձևության ոլորտում կեղծ արտադրանքի մասին հատուկ թողարկումներ են եղել և հենց այդ ռեպորտաժները էլ Մարիային ճանաչում են բերել[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

2020 թվականին թողարկել է «Կյանքը անպտղությամբ» ֆիլմը՝ նվիրված անզավակ զույգերի վրա սոցիալական ճնշման խնդրին ու վերարտադրողական առողջության ոլորտի լուսաբանմանը[5]։

Երաժշտական գործունեություն խմբագրել

2014 թվականի հունիսին, ըստ Tatler պարբերականի՝ նա ներառվել է 10 լավագույն կին դիջեյների ցանկում[6]։

2019-ին T-killah-ի հետ միասին առաջնաելույթ է ունեցել որպես երգչուհի՝ MATARA կեղծանվամբ՝ ձայնագրելով «Անուղղելի խաբեբաներ» խմբի «Love Me, Love» երգի քովերը։ Նրանց հետ հանդես է եկել հունիսի 29-ին Կրեմլի պետական պալատում ավարտական երեկոյի ժամանակ[7][8]։

Անձնական կյանք խմբագրել

2011 թվականին Մարիան ամուսնացել է ռեստորանատեր Իլյա Լիխտենֆելդի հետ, իսկ հարսանիքը տեղի է ունեցել Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոնում։ Երկու տարի անց նրանք բաժանվել են, ու Tatler պարբերականն այն ներառել է 2013 թվականի 15 ամենաաղմկահարույց բաժանումների ցուցակում[9]։

2018 թվականին ծանոթացել է ռուս ռեփեր T-killah-ի հետ, որի հետ ամուսնացել է 2019 թվականի հուլիսի 4-ին[10]։

Սոցիալական նախագծեր և բարեգործություն խմբագրել

2019 թվականին նա ստեղծել է Կենդանի հաղորդակցությունների ակումբ՝ KAKDELA-ն, որի հիմնական նպատակը Ռուսաստանում small talk մշակույթի զարգացումն է․ աշխարհիկ զրույց, որը թույլ է տալիս հետաքրքիր ծանոթություններ ունենալ[11]։

Մարիան ակտիվ մասնակցում է բարեգործական նախագծերին[12][13][14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Мария Белова». cosmo.ru. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  2. «Мария Белова впервые рассказала о бывшем муже». peopletalk.ru. 2019 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  3. «Новая девушка Ильи Лихтенфльда. На кого он променял свою Машу? Ресторатор Илья Лихтенфельд после расставания с «мисс Одесса» закрутил роман с экс-участницей шоу «Холостяк Современная девушка - кто она». moscsp.ru. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  4. «Блогер и журналист Мария Белова об уверенности в себе и секретах успеха». filmolan.ru. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.(չաշխատող հղում)
  5. ««Жизнь с бесплодием»: Мария KAKDELA выпустила фильм». eva.ru. 2020 թ․ հուլիսի 6. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  6. «10 лучших девушек-диджеев». tatler.ru. 2014 թ․ հունիսի 3. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  7. «vokrug.tv». vokrug.tv. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  8. «T-Killah и Мария Белова сняли клип на свой кавер «Люби меня, люби»». radioromantika.ru. 2019 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  9. «Пятнадцать самых громких расставаний 2013 года». tatler.ru. 2013 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  10. «"Когда детки?": блогер Мария Белова сняла фильм о социальном давлении на бездетные пары». spletnik.ru. 2020 թ․ հուլիսի 6. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  11. «Блогер Мария Тарасова @mariakakdela — о том, почему решила развивать культуру small talk в России». glamour.ru. 2020 թ․ մայիսի 15. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  12. «16 марта состоялся TrendSpace Charity Garage Sale». modnaya.ru. 2013 թ․ մարտի 18. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  13. «Meet For Charity». meetforcharity.today. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  14. «Встречи, которые меняют жизнь». marieclaire.ru. 2019 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.