Մարիաննա Տեր-Զախարովա

Մարիաննա Ռուբենի Տեր-Զախարովա (հունվարի 11, 1925 - 1999), թատերական մանկավարժ, Բ․ Շչուկինի անվան թատերական ուսումնարանի ռեժիսոր, ՌԴ արվեստի վաստակավոր արտիստ, պրոֆեսոր[1]:

Picto infobox cinema.png
Մարիաննա Տեր-Զախարովա
Մարիաննա Տեր-Զախարովա.jpg
Ծնվել էհունվարի 11, 1925(1925-01-11)
Մահացել է1999
Մասնագիտացումթատերական ռեժիսոր
ՊարգևներՌուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

ԿենսագրությունԽմբագրել

Մարիաննա Տեր-Զախարովան ծնվել է 1925 թվականին։ 1970-1990-ական թվականների թատերական առաջատար մանկավարժներից մեկը։ Կրթել է այնպիսի հայտնի ռեժիսորների և դերասանների, ինչպիսիք են Ալեքսանդր Պորոխովշչիկովը, Լյուդմիլա Զայցևը, Վալերի Ֆոկինը, Նինա Ուսատովան, Իրինա Կուպչենկոն։

1984 թվականին Ուդմուրտիայի ազգային ստուդիայում խմբակ է ձևավորել, դասավանդել և ավարտացրել[2]:

2015 թվականի հունվարի 11-ին Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտում կայացել է Մարիաննա Տեր-Զախարովային նվիրված հիշատակի երեկո[3]:

ՖիլմագրությունԽմբագրել

ՌեժիսորԽմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
1986 Դքսուհի Հերոլշտայնը

ԳրականությունԽմբագրել

  • Архивы РГАЛИ. Ф. 358, оп. 2, ед. хр. 926 лл.

ԾանոթագրություններԽմբագրել