Մարիամ Աստվածածին այգին մի փոքր սրբատեղի է, այգի, որտեղ կանգնեցված է Տիրամոր արձանը[1]։ Բավական տարածված են Մայր Աստծո անունը կրող այգիները հատկապես կաթոլիկերի և անգլիացիների շրջանում, որտեղ տարածված է քրիստոնեական դավանանքը։

Մարիամ Աստվածածին այգի

Պատմություն խմբագրել

 
Մարիամածաղիկ

Վանքերի և մենաստանների շրջակայքում այգիներ կառուցելը սկսվել է միջնադարյան Եվրոպայում։ Միջին դարերում, մարդիկ ծաղիկներ և դեղաբույսեր էին աճեցնում Տիրամոր արձանների շուրջ[2][3]։ Առաջին անգամ, 7-րդ դարում իռլանդացի մի բարերար Ֆրանսիայում կառուցում է մի հյուրատուն աղքատների և հիվանդների համար, որի շրջակայքում ստեղծում մի գեղեցիկ այգի, իսկ այգու ներսում կանգնեցնում Սուրբ Տիրամոր արձանը։ Արձանի շրջակայքում աճած ծաղիկն անվանեցին Սուրբ Մարիամ, որը հայտնի է նաև նարգիզ, վաղենակ կամ կալենդուլա անվամբ։ 1373 թվականին անգլիացիները այդ ծաղկից մի բաղադրատոմս ստեղծեցին, որը կանխում էր ժանտախտը[4]։

Նկարագրություն խմբագրել

Սուրբ Աստվածածին այգին կարող է լինել մի փոքրիկ հողամաս, որտեղ կարող է նաև ոչինչ չլինել։ Այն կարող է լինել դպրոցի, տան, տաճարի, վանքի կամ այլ հաստատություն շրջակայքում[5]։ Երբեմն Տիրամոր արձանը կարող է փոքրիկ Քրիստոսին գրկած ձևով լինի, որն էլ տեղադրվում է այգու կենտրոնում։ Այգում տնկելու համար ընտրում են այնպիսի ծառեր և աճեցնում ծաղիկներ, որոնք ըստ առասպելի եղել են դրախտում։ Ընտրյալ բույսերի և ծառերի շարքն են համալրում դափնու ծառը, ելակը, շուշանը, մանուշակը, իրիսը, վարդը, քաջվարդը, որոնք բոլորն էլ խորհրդանշանական և նշանակալից պատմություն ունեն Մարիամ Աստվածածնի հետ, ինչպես նշվում է Աստվաշծաշնչում կամ այլ քրիստոնեական պատմություններում։ Այգիները կարող են ունենալ նստարաններ և լուսավորված լինեն լույսերով կամ կերոններով։ Այստեղ հավատացիալները գալիս են հանգստանալու, աղոթելու, քանի որ այն շատ հանգիստ վայր և հոգեհարազատ միջավայր է[2][6]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ann Ball, 2003 Encyclopedia of Catholic Devotions and Practices ISBN 0-87973-910-X page 341
  2. 2,0 2,1 Krymow, Vincenzina and Frisk, M. Jean. "Honoring Mary in Your Garden", St. Anthony Messenger
  3. "Herbs and Flowers of the Virgin Mary", Marian Library, University of Dayton
  4. Stokes Jr., John S., "Mary Gardens Historical Perspective", 1991
  5. Filby, Julie. "Mary garden: a flower-enhanced tranquil spot to reflect on the Blessed Mother", Denver Catholic Register, April 22,2009
  6. Create a Mary Garden