Մարգարե (անձնանուն)
Մարգարե, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն մարգարե բառից։ Առաջին անգամ հիշատակվել է 12-րդ դարում՝ Մարգարայ ձևով։ Անվան կրճատ ձևը՝ Մարգար, որն առաջին անգամ հիշատակվել է 1269 թվականին և գործածվում է մինչ այժմ։ Այս անձնանունից է առաջացել Մարգարյան ազգանունը[1]։
Մարգարե | |
---|---|
Սեռ | արական |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Անվան այլ ձևեր | |
Փաղաքշական ձևեր | Մարգար |
Կապված հոդվածներ | «Մարգարե» սկսվող էջեր |
Գործածություններ
խմբագրել- Մարգարե վարդապետ Հովհաննավանից, ում աշակերտ ժամանակ որդեգրել է Նանա թագուհին։ Մոր հետ կառուցում էր Հովհանավանքի պարիսպը։
- Մարգարե, ում հիշատակին 1206 թվականին մի խաչքար է կանգնեցվել Ալաշկերտի Խաստուր գյուղի Ս․ Աստվածածին վանքի դռան մոտ[2]։
- Մարգարե քահանա միայնավոր, որի աշակերտը (հավանաբար Գրիգորիոս) Խծկոնքի վանքի առաջ 1208 թվականին մի խաչքար է կանգնեցրել նրա գերեզմանի վրա[3][4][5]։
- Մարգարե, քարտաշ, ով 1215 թվականին փորագրել է Անիի արքեպիսկոպոս Գրիգորի արձանագրությունը Բագնայրում[6]։
- Մարգարե, ում համար 1216 թվականին պատարագ է նշված Խծկոնից մի արձանագրության մեջ[7][8]։
- Մարգարե, Օշականի Ս․ Սիոն եկեղեցու վանահայր, 1221 թվական[9][10]։
- Մարգար որդի Կիրակոսի, ով Կիլիկիայում Լևոն Բ-ի կողմից 1179 թվականին ձեռնադրվել էր բերդավագ։ Նրանից է սերվել Լիվոռնոյի Միրմանյան ազնվական տոհմը[11]։
- Մարգար վարդապետ, Հովհաննես Վանական վարդապետի եղբորորդին, ով 1246 թվականին հիշատակում է նրան իր մի արձանագրության մեջ[12][13]։
- Տեր Մարգարե, Կոստանդին Ա Բարձրաբերդցի կաթողիկոսի հոգևոր որդին, ով նրա միջոցով 1246 թվականին մի Ավետարան նվիրեց Խաչենի Վաղահաս գյուղի Տիրամայր եկեղեցուն[14]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 233-239 — 682 էջ։
- ↑ Հայկունի, Բագրևանդ 182
- ↑ Շիրակ 129
- ↑ Այրարատ 47 ա
- ↑ Նոր վկ․ 94
- ↑ Շիրակ 118
- ↑ Ազգագրական հանդես, Ա․ 45
- ↑ Արրտ 1904, 990
- ↑ Արձանագրություն Շահխաթ․ Բ․ 83
- ↑ Այրարատ 194
- ↑ Ուղուրլեան, Պատմ․ գաղթ․ Լիվոռն․ 201, 206
- ↑ Չամչյան Գ․ 291
- ↑ Ազգապ․ էջ 1767
- ↑ Արցախ 192