Մարաթոն (հուն․՝ Δήμος Μαραθώνος), համայնք Հունաստանում։ Գտնվում է Նոտիոս Էվոիկոս և Պետալիա գետերի ափերին։ Մտնում է Արևելյան Ատտիկեի պերիֆերիայի մեջ։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ համայնքի բնակչությունը կազմում է 33423 մարդ[2]։ Տարածքը կազմում է 222,747 կմ²[3]։ Վարչական կենտրոնն է Մարաթոնը։ 2014 թվականի տեղական ընտրություններում համայնքի ղեկավար է ընտրվել Իլիաս Փսինակիսը (Ηλίας Ψινάκης):

Մարաթոն
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԿարգավիճակՀունաստանի մունիցիպալիտետ
Մտնում էԱրևելյան Ատտիկե
Բնակչություն25 183 մարդ (2021)[1]
Սահմանակցում էPenteli Municipality?, Dionisos Municipality?, Rafina-Pikermi Municipality? և Oropos Municipality?
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
marathon.gr

2011 թվականին «Կալլիկրատիս» ծրագրով Մարաթոնին է միացել Նեա Մակրի համայնքը , ինչպես նաև Գրամատիկո և Վարնավա համայնքները[4]։ Հյուսիս-արևմուտքից սահմանակցում է Օրոպոս համայնքին, հարավից՝ Ռաֆինա-Պիկերմիին, հարավ-արևմուտքից՝ Դիոնիսոս և Պենդելի համայնքներին։

Պատմություն խմբագրել

Մարաթոն համայնքը հիմնադրվել է 1835 թվականին և դարձել Աթենքի թեմի յոթ համայնքներից մեկը։ Համայնքը մնացել է անփոփոխ մինչև 1912 թվականի վարչական բարեփոխումները, երբ խոշոր համայնքները փոխարինվեցին ավելի փոքրերով։ 1926 թվականին Մարաթոնից առանձնացավ Նեա Մակրի համայնքը, իսկ 1929 թվականին՝ Ստամատայի համայնքը։ 1989 թվականին Մարաթոն միությունը ստացավ համայնքի կարգավիճակ։

Վարչական բաժանում խմբագրել

 
Համայնքի վարչական բաժանումը.     1 — Մարաթոն     2 — վերևից՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ. Վարնավաս, Գրամատիկոն, Նեա Մակրի

Մարաթոն համայնքը բաժանված է 4 վարչական միավորների։

Համայնքի միավոր Համայնքային միություն Բնակչություն (2011)[5], մարդ Տարածք[3], կմ²
Վերնավաս Վերնավաս 2081 37,349
Գրամատիկոն Գրամատիկոն 1823 51,674
Մարաթոն Մարաթոն 12 849 97,062
Նեա Մակրի Նեա մակրի 16 670 36,662

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն, մարդ
Վերնավաս Գրամատիկոն Մարաթոն Նեա Մակրի Մարաթոն համայնք
1991 1402

[6]

1295

[6]

11 786

[6]

10 418

[6]

2001 1750

[6]

1443

[6]

7911

[6]

12 870

[6]

2011 33 423

[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.statistics.gr/2021-census-legal-pop-results
  2. 2,0 2,1 «Δελτίο τύπου. Ανακοίνωση των αποτελεσμάτων της Απογραφής Πληθυσμού-Κατοικιών 2011 για το Μόνιμο Πληθυσμό της Χώρας» (PDF) (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 28 Δεκεμβρίου 2012. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  3. 3,0 3,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 335. — ISSN 1106-5761.
  4. Αρ. Φύλλου 1292(հուն.) // Εφημερισ τησ κυβερνησεωσ. — 2010. — С. 17372.
  5. «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել