Մատաղահաս Աֆրոդիտեներ (հուն.` Mikres Aphrodites), մրցանակակիր դրամատիկ կինոնկար, որը 1963 թվականին նկարահանել է հույն անվանի կինոռեժիսոր Նիկոս Կունդուրոսը՝ Վասիլիս Վասիլիկոսի սցենարի հիման վրա:

Picto infobox cinema.png
Մատաղահաս Աֆրոդիտեներ
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան
Ժանրդրամա
Թվական1963
Լեզուհունարեն
ՌեժիսորՆիկոս Կունդուրոս[1]
Սցենարի հեղինակՎասիլիս Վասիլիկոս և Kostas Sfikas?
ԴերակատարներEleni Prokopiou?, Anestis Vlahos?, Զանինո, Vasilis Kailas?, Ստաթիս Յալլելիս, Kleopatra Rota?, Takis Emmanuel?, Vangelis Ioannidis? և Kostas Papakonstantinou?
ԵրաժշտությունYannis Markopoulos?
Պատմվածքի վայրՀունաստան
Նկարահանման վայրՀունաստան
Տևողություն88 րոպե

ԴիպաշարԽմբագրել

Քրիստոսի ծննդից երկու հարյուր տարի առաջ՝ տեղից տեղ թափառող մի խումբ հովիվներ, երաշտի պատճառով նոր արոտավայրեր փնտրելով, լքում են իրենց սովոր սարերն ու միառժամանակ հաստատվում ձկնորսական մի գյուղի մերձակայքում: Գյուղում տղամարդ չկա՝ բոլորը ծով են դուրս եկել՝ ձուկ որսալու, և կանայք, զգուշանալով շրջակայքում հայտնված անծանոթ տղամարդկանցից, թաքնվում են, բացի ձկնորսներից մեկի կնոջից՝ Արտայից ու նրանց տասներկուամյա աղջկանից՝ Քլոեից: Մի պատանի հովիվ՝ Սկիմնոսը, պատահմամբ հանդիպում է Քլոեին, որը կիսամերկ շրջում էր ծովափի ժայռերի մոտ: Նրա հոգում, կամա թե ակամա, բուռն հետաքրքրություն է առաջանում հակառակ սեռի գեղեցիկ ներկայացուցչի նկատմամբ: Աղջկա ուշադրությունը գրավելու համար նրան ցույց է տալիս իր բռնած ձկնկուլը: Աստիճանաբար երկու պարմանիների միջև սկսվում է գրավիչ ու գայթակղիչ մի խաղ:

Ֆիլմում զուգահեռաբար առաջ է տարվում մեկ ուրիշ զույգի՝ Արտայի և երիտասարդ հովիվ Ցակալոսի սիրո պատմությունը: Արտան, որ սկզբում մերժել էր Ցակալոսին, աստիճանաբար տեղի տալով հետապնդումների, դարպասումների, գայթակղության առաջ, ի վերջո տրվում է նրան ծովափնյա քարանձավում: Սկիմնոսն ու Քլոեն քարաճեղքերից դիտում են նրանց բուռն, կրքոտ գրկախառնություններն ու հրայրքոտ մերձեցումը:

Երբ վերջապես անձրևներն սկսվում են, և հովիվները որոշում են լքել ձկնորսական գյուղի մերձակայքն ու վերադառնալ իրենց լեռները, Սկիմնոսը հրաժարվում է ընկերակցել նրանց: Նա փնտրում է Քլոեին և նրան գտնում է արդեն ծանոթ քարանձավում՝ լռակյաց մի տղայի՝ նույնպես պատանի հովվի՝ Լիկասի հետ: Սկիմնոսը ակամա ականատես է դառնում հետևյալ տեսարանին. աղջիկը սկզբում դիմադրում է իրեն բռնաբարելու փորձեր անող Լիկասին, բայց հետո չի կարողանում (կամ, գուցե, չի էլ ցանկանում) հաղթահարել իր առաջին սեռական հարաբերությունն ունենալու գայթակղությունը և տրվում է հեշտանքին:

Սկիմնոսը կապը քանդում, արձակում է արդեն սատկած ձկնկուլը, շպրտում է ծովը ու թողնում, որ ալիքն իրեն էլ քշի:

Ուշագրավ փաստերԽմբագրել

Կինոնկարում ներգրավված դերակատարներից շատերը իսկապես հովիվներ են:

Ֆիլմի դիպաշարի հիմքում ընկած է «Դափնիս և Քլոե» լայնորեն հայտնի սիրավեպի դիպաշարը:

Ֆիլմի շահած մրցանակներըԽմբագրել

Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակ՝ լավագույն ռեժիսուրայի համար

  • Silver Bear for Best Director (Berlin Film Festival) - Nikos Koundouros[2]
  • International Federation of Film Critics (FIPRESCI) Prize
  • Thessaloniki Film Festival Award for Best Film and Best Director - Nikos Koundouros[3]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0057307/
  2. «Berlinale 1963: Prize Winners»։ berlinale.de։ Վերցված է 2010-02-14 
  3. «awards 1963»։ Thessaloniki Film Festival։ Վերցված է 20 August 2015