Մասրենի Սվանեթի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Մասրենի
Տեսակ Մասրենի Սվանեթի
Լատիներեն անվանում
Rosa svanetica


Մասրենի Սվանեթի (լատին․՝ Rosa svanetica), վարդազգիների ընտանիքի մասրենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ խոշոր թուփ է՝ 1,5-2,0 մ բարձրությամբ։ Ճյուղերը ծածկված են ուղիղ կամ թեթևակի ծռված փշերով։ Տերևիկները 9 հատ են, սովորաբար կրկնակի ատամնաեզր, գեղձապատ կամ մերկ։ Տերևակիցները լայնացած են, մանգաղանման ականջիկներով։ Ծաղիկները խոշոր են, սպիտակ կամ վարդագույն, երկար, խոզանապատ ծաղկակիրներով, հազվադեպ գրեթե մերկ։ Բաժակաթերթիկները ծաղկումից հետո դեպի առաջ են ձգվում։ Հիպանթիումը գեղձախոզանապատ է։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում և Փոքր Ասիայում։ Հայաստանում հանդիպում է Լոռիում և հյուսիսային շրջաններում, միջին լեռնային գոտում, անտառների եզրերին, թփուտներում, ծովի մակերևույթից 1500—2000 մ բարձրություններում։

ԿԻրառություն խմբագրել

Մեծ արժեք է ներկայացնում որպես ցրտադիմացկուն պատվաստակալ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 402։