Մասնակցի քննարկում:KorolKrasavchik/Ավազարկղ
Ազատյան Գեվորգ
խմբագրելԿենսագրություն
խմբագրելԳեվորգ Գալուստի Ազատյանը ծնվել է 1903թ. նոյեմբերյանի շրջանի Ղալաչա (Բերդավան)գյուղում , հողագործի ընտանիքում:
Սովետական կարգերի հաստատումից հետո Գեվորգ Ազատյանն աշխատում է իր ծննդավայրում, նախ գյուղսովետի գործկոմում,այնուհետև սպառկոպերացիայի համակարգում:
1926 թվականին նշանակվում է Հայաստանի կոմունիստական կուսակցության նոյեմբերյանի շրջկոմի բաժնի վարիչ,1930 թվականին Նոյեմբերյանի, իսկ 1934-ին Ալավերդու շրջկոոպի վարչություների նախագահ:
1938 թվականին Գեվորգ Ազատյանն առաջադրվում է Ալավերդու շրջսովետի գործադիր կոմիտեի նախագահ, այնուհետև Հայկոոպի վարչության նախագահ, իսկ 1943 թվականին ընտրվում է աշխատավորների դեպուտատների ԵրՔաղսովետի գործկոմի նախագահի տեղակալի պաշտոնում(այժմյան քաղաքապետարանը, պաշտոնը փոխքաղաքապետ):Հետագայում Գեվորգ Ազատյանը աշխատել է սովխոզների և ՙ«Արարատ» տրեստների կառավարիչ ,վարել այլ պատասխանատու պաշտոններ:
1962 թվականին անցնելով կենսաթոշակի , Գեվորգ Ազատյանը շարունակում է ակտիվորեն մասնակցել հանրապետության հասարակական քաղաքական, տնտեսական կյանքին:
Ընտրվել է ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ,ՀՍՍՀ Գերագույն սովետի առաջին գումարման դեպուտատ:
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի,«Պատվո նշան» շքանշաններով և մեդալներով: