Մասնակցի քննարկում:Մանանա Մաթևոսյան/Ավազարկղ 3

                                                                   Վարդաշատ

Գյուղը գտնվում է ԱՀ հարավարևմտյան հատվածում՝ Հադրութի շրջանում՝ նախկին Դիզակ գավառում։Բնակավայրը տեղաբաշխված է շրջկենտրոնից 3 կմ հյուսիսարևմուտք՝ երեք կողմերից սարերով շրջափակված մի ձորում։ Գյուղի տարածքում պահպանվել է 16-րդ դարի գյուղատեղի։ Բնակավայրը տարբեր հեղինակների մոտ ներկայացված է Որդաշատ, Վարդնաշատ, Էդիշա անուններով։ Ի դեպ, խորհրդային տարիներին ոչ պաշտոնական ձևով ադրբեջանցիները Էդիշա էին անվանում։ Նկատենք, որ երբ 1923թվականին ԼՂԻՄ սահմանները ճշտգրտելու համար Լեռնային Ղարաբաղի, Դաշտային Ղարաբաղի, Քուրդիստանի և ԱԽՍՀ կենտրոնական իշխանություններից խառը մի հանձնաժողով էր ստեղծվել նրանց փաստաթղթերում գյուղը ներկայացված է Որդնաշատ ձրով։ Պահպանված նյութուրից և գյուղի տարեց մարդկանց պատմածներից կարելի է ենթադրել, որ բնակավայրը ձևավորվել է 18-րդ դարի սկզբներին։ Նախ և առաջ այստեղ հաստատվել են 7 ընտանիքներ․ Ցեջունք, Ծատուրանք, տեղափոխվել են Կոռնիձորից,Մանգունք՝ Ցորից,Չուչունք՝ Մեծ Թղերից։ Շուտով այստեղ են հանգրվանում նաև դասշատային Ղարաբղի Միլ կամ Բայլական հայկական քաղաքից մի շարք ընտանիքներ։ Ընդանուր առմամբ դեռևս Ք․ա․ 1-ին հազարամյակից Կուր և Արաքս գետերի միջև եղած դաշտավայրում կային հարյուրավոր հայկական բնակավայրեր։ Մահմեդական քոչվոր ցեղերի ճնշման տակ 17-18-րդ դարերի ըթացքում մոտ՝լեռնային Արցախում։ Նրանց մի զգալի մասն էլ հեռանում է օտար երկրներ։ Քիչ չէին նաև կրոնափոխ եղածները, որոնք այդպես էլ անդառնալիորեն դարձան թուրքեր ու քրդեր։ Նման չարագույժ ճակատագրի արժանացան նաև Բայլականի բնակիչները։ 19-րդ դարի վերջերին գյուղում կար 50 ծուխ, 285 բնակիչ։ 20-րդ դարի 10-ական թվականներին Վարդաշատումհաշվվում էր արդեն 100 ծուխ։

1896 թվականին Վարդաշատում կառուցվել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։

Արցախում խորհրդային կարգեր հաստատելուց հետո՝ 1930 թվականին Վաևդաշատում կազմակերպվել է կոլտնտեսություն,որի առաջին ղեկավարը դարձել է Եգոր Առուշանյանը։ 1998 թվականին, հողերի սեփականաշնորհումից հետո, գյուղի բնկակիչները դարձել են մենատնտեսներ։ Հայրենական մեծ պատերազմին գյուղից մասնակցել է 76 մարդ, նրանցից 36-ը զոհվել է։ Արցախյան շարժման առաջին իսկ ամիսներից գյուղի երիտասարդությունը անդամագրվեց կամավորական շարժմանը։Հետագայում նրանք Առաջին պաշտպանական շրջանի զորամասերի շարքերում մասնակցել են տարբեր ռազմագործողությունների։ Նրանից 6 ազատամարտիկներ՝ Յուրի Աբրահամյանը,Ալեքսանդր Բաբայանը, Տիգրան Դավթյանը, Էռնեստ Դավթյանը, Ռոբերտ Մարտիրոսյանը, Վլադիմիր Սահակյանը զոհվել են։ 19-րդ դարի վերջերից գյուղի եկեղեցուն կից գործել է եկեղեցական ծխական դպրոց։ 1912թվականին Վարդաշատում բացվել է երկսեռ մեկդասյա դպրոց։Ուսուցիչն էր Ասլան վարժապետը։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ տարրական դպրոց։ 1989 թվականին այն ութամյակի,իսկ 2008 թվականին՝ հիմնական դպոցի կարգավիճակ էր ստացել։ 2008-2009 ուսումնական տարում դպրոցում կար 16 աշակերտ, 10 ուսուցիչ, 2014-2015 ուսումնական տարում՝ 28 աշակերտ, 16 ուսուցիչ։ 1960-ական թվականներին գյուղը մանկապարտեզ է ունեցել։ Գյուղում և նրա շրջակայքում կան պատմամշակութային նշանակության հուշարձաններ՝ Սուրբ Հսիջսիմե եկեղեցին (1896 թվականին),միջնադարյան գյուղատեղի և գերեզմանոց։ Գյուղի աղբյուրներն են Օրհնած, Մուկնտամեն, Սորբեն, Երե ջուր, Կենտ խաչ, Ճոխտ խաչ, Թառամ։ Գյուղում շարունակում են ապրել Ցեջունց, Ծատուրանց, Մանգունց, Չուչանց ազգատոհմերի ներկայացուցիչները։ Գյուղը էլեկտրաֆիկացված է։Ունի խմելու ջրագիծ։ Հեռուստատեսությունը,ռադիոն,բջջային և անլար հեռախոսակապը, ինտերնետ ծառայուփյունները բնակչությանը հասանելի են։ Համայնքում գործում ե գյուղապետարան, ակումբ, բուժկետ, դպրոց։ Վարդաշատում 1987 թվականին կար 57 տուն, 130 բնակիչ, 2002 թվականին՝ 65 տուն, 185 բնակիչ, 2018թվականին՝ 46 տուն , 151 բնակիչ ։ Նրանց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։

Return to the user page of "Մանանա Մաթևոսյան/Ավազարկղ 3".