Բուլղարացի թենիսիստ Գրիգոր Դիմիտրովը հաղթել է աշխարհի երկրորդ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերին ցուցադրական խաղում, որը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ Թենիսի համաշխարհային օրվա առթիվ։ Հանդիպումն ավարտվել է 6:2, 1:6, 7:5 հաշվով։ Սա Դիմիտրովի առաջին հաղթանակն էր Ֆեդերերի նկատմամբ։