‹‹Աուտոդաֆե›› (բառացի՝ հավատի գործողություն)` միջին դարերում Իսպանիայում և Պորտուգալիայում իրականացվող հանդիսավոր կրոնական արարողություն, որը ենթադրում էր երթեր, երկրպագություններ, քարոզիչների ելույթներ, հերետիկոսների հրապարակային դատապարտումներ և նրանց դատավճիռների ընթերցումներ: ‹‹Աուտոդաֆե›› նշանակում է նաև դատավճռի փաստացի իրականացում՝ դատապարտյալներին խարույկի վրա այրելու միջոցով: Այս արտահայտության անճշտությունները քննվում են ստորև: ‹‹Աուտոդաֆեն›› հարկ է տարբերել ունայնության խարույկից, որի վրա այրում էին գրքեր, հայելիներ, օծանելիքներ և ‹‹աշխարհիկ ունայնության այլ գործիքներ››: Ենթադրվում է, որ ‹‹Աուտոդաֆեն›› ի հայտ է եկել ինկվիզիցիայի առաջացման հետ մեկտեղ (XIII դար) և տարածում է գտել XV դարի վերջին՝ ձեռք բերելով զանգվածային թատերականացված արարողության բնույթ: Այդուամենայնիվ, Աննա Կոմինան ‹‹Ալեքսիադում›› հանգամանորեն նկարագրում է աստվածահաճո Վասիլի այրումը խարույկի վրա 1025 թվականին՝ խոսելով մի կայսեր մասին, որը կայացրել էր ‹‹իր բնույթով աննախադեպ նոր և արտասովոր որոշում, որը համարձակության առումով հավասարը չուներ››: Ի մասնավորի, ‹‹Աուտոդաֆե›› նշանակում է ցանկացած տոնակատարություն, որը կազմակերպվում էր ինկվիզիցիայի կողմից՝ որևէ դատավճռի հրապարակման առնչությամբ (որին Ֆրանսիայում համապատասխանում է ‹‹sero generalis›› անվանումը, որը նշանակում է ընդհանուր քարոզ): ‹‹Աուտոդաֆեն›› պրակտիկ կիրառում է գտել Իսպանիայում՝ այնտեղ XV դարի վերջին ինկվիզիցիայի հզորացմանը զուգահեռ: ‹‹Աուտոդաֆեյի›› (այրում) առաջին ակտը տեղի է ունեցել 1481 թվականին Սեվիլիայում՝ վեց անձանց խարույկի վրա այրելու միջոցով: ‹‹Աուտոդաֆեյի›› հռչակման մեխանիզմը բազմիցս ծառայել է թագավորական գանձարանի հարստացմանը: 1483-1498 թվականներին հայտնի ինկվիզիտոր Տորկվեմադան կենդանի այրել է 8800 մարդ (աղբյուրը նշված չէ): Ինկվիզիցիան գործել է նաև Ամերիկայի իսպանական գաղութներում: Ավելի ուշ այս գործելակերպն ահռելի ծավալ է ընդունել XVI դարում և գոյություն է ունեցել մինչև XVIII դարի վերջը, երբ ‹‹աուտոդաֆե›› դրսևորումներն ավելի հազվադեպ դարձան: Պորտուգալիայում, որտեղ ինկվիզիցիան հիմնվել է 1536 թվականին, այն այդպիսի լայն տարածում չի գտել: Դրա ազդեցությունը նվազեց Պոմբալի օրոք՝ XIII դարի երկրորդ կեսին: ‹‹Աուտոդաֆե›› գործողություններ տեղ են գտել Մեքսիկայում, Բրազիլիայում և Պերուում: Դրանք իրականացվել են նաև պորտուգալական գաղութներում՝ Գոայում, Հնդկաստան, 1562-1563 թվակականներին ինկվիզիցիայի հաստատումից հետո: 1808 թվականին ինկվիզիցիան չեղյալ համարվեց Ժոզեֆ Բոնապարտ թագավորի կողմից: 1814 թվականին Ֆերդինանդ VII-ը կրկին վերականգնեց այն, իսկ 1820 թվականին Կորտեսի սահմանադրությամբ՝ կրկին չեղարկվեց, իսկ ռեստրավրացիան կրկին ներմուծեց. վերջնականապես դադարեց 1934 թվականին: Վերջին ‹‹աուտոդաֆեն›› տեղի ունեցավ 1826 թվականին Վալենսիայում՝ կախաղան բարձրացնելու (այլ ոչ՝ խարույկի վրա այրելու) միջոցով: Պո Լյորենտե. 1481-1808 թվականներին Իսպանիայում խարույկ է բարձրացվել 31912 մարդ, իսկ 29145 մարդ պատժի է ենթարկվել որմնաշարելու, գույքի բռնագրավման միջոցով: Եկեղեցին հերետիկոսների կողմից՝ այրելու միջոցով իրականցվող մահապատիժների իրավաչափությունը հիմնավորում էր Ավետարանի հետևյալ խոսքերով՝ ‹‹Մնացեք իմ մեջ և ես՝ ձեր մեջ: Ինչպես ճյուղը չի կարող ինքն իրենից պտուղ բերել, այնպես էլ դուք, եթե չլինեք Իմ մեջ: Ես եմ որթատունկը, իսկ դուք, ճյուղերը. Նա, ով բնակվում է իմ մեջ, և ես՝ նրա մեջ, շատ պտուղ կտա. քանզի առանց ինձ ոչինչ չեք կարող անել: Ով իմ մեջ չմնա՝ դուրս կնետվի ճյուղի նման և կչորանա. իսկ այդպիսի չյուղերը հավաքում և կրակն են նետում, և դրանք այրվում են »(Հովհ. 15: 4.6): Ռուսաստանում ‹‹աուտոդաֆեն›› ենթադրում էր մարդուն ոչ թե սյունի վրա կապելն ու այրելը, այլ փայտե վանդակում այրելը (աղբյուրը նշված չէ): Խարույկի վրա այրելու դեպքերի մասին են վկայում Ազգային քրոնիկաները, ինչպես նաև Սոֆիայի երկրորդ քրոնիկոնում խոսվում է այն մասին, որ 1480 թվականին Իվան III Ահեղը իր խորհրդականներին այրել է չստացված ‹‹կախարդանքի›› համար (այսինքն՝ կախարդանք): ‹‹Աուտոդաֆեներ›› էին կազմակերպվում քաղաքի գլխավոր հրապարակում՝ մեծաքանակ մարդկային զանգվածների, հոգևոր և աշխարհիկ վերնախավի ներկայացուցիչների, երբեմն նույնիսկ՝ թագավարի և նրա ընտանիքի, արիստոկրատիայի, քաղաքային մագիստրոսների ներկայությամբ: Դատապարտյալներին դուրս էին բերում հանդիսավոր արարողակարգով՝ մոմերը ձեռքերում բռնած, ամոթալի հագուստներով և ոտաբոբիկ: ‹‹Աուտոդաֆեի›› համար ընտրվում էր հատուկ օր, և մի քանի դատավճիռներ միաժամանակ էին հրապարակվում: Կատարվում էր կաթոլիկ քարոզ (աղբյուրը չի նշվում), աղոթք, որից հետո ներկաները երդվում էին ենթարկվել և օժանդակել ինկվիզիցիային: Դրան հաջորդում էր դատավճիռների ընթերվումը. սկզբում թեթևները, այնուհետև՝ առվել ծանր պատիժները ապաշխարհած հերետիկոսների և հանցագործների համար: Այնուհետև չապաշխարհածներին հանձնում էին աշխարհիկ իշխանություններին, ինչը հավասարազոր էր խարույկի վրա այրելուն դատապարտելուն (Պետերս 1988, 93-94): ‹‹Աուտոդաֆեի›› տեսարանով է ավարտվում Ջ. Վերդիի ‹‹Դոն Կառլոս›› օպերայի 3-րդ ակտը, որի թեման Ֆլանդրիայի անկախությունն է Հաբսբուրգյան Իսպանիայից (այլ կերպ ասած՝ Իտալիայի անկախացումը Ավստրո-Հունգարական կայսրությունից): Ռուսական մետալիկա խմբերից մեկը կոչվում է ‹‹Աուտոդաֆե››: Unreal խմբի ‹‹Երազների արթմնություն›› ալբոմի թրեքը վերնագրված է ‹‹Աուտոդաֆե››: ‹‹Աուտոդաֆե›› վերնագրով երգ է ընդգրկված Riger խմբի երգացանկում, որը ուղղակիորեն հղում է կատարում ինկվիզիցիայի իրադարձություններին: Ռուս հայտնի գեղարվեստական գրող Ալեքսեյ Պեխովի՝ ‹‹Պահակախումբ›› շարքի երկրորդ գիրքը ևս վերնագրված է ‹‹Աուտոդաֆե››: ‹‹Աուտոդաֆե›› խորագրով երգ է ընդգրկված ManOK խմբի երգացանկում: