Շուկայական մրցակցություն (լատ.՝ concurrentia, լատ.՝ concurro՝ բախվել բառից )՝ մաքսիմալ շահույթ ստանալու նպատակով ռեսուրսների ձեռքբերման, արտադրության և իրացման լավագույն պայմանների համար տնտեսվարող սուբեկտների պայքարը: Տնտեսագիտության մեջ կան մրցակցության տարբեր բնորոշումներ, որոնց համադրումը թույլ է տալիսմրցակցության վերաբերյալ ձևավորել հնարավորին չափ համակողմանի պատկերացում: Նկատի ունենալով բարիքների առաջարկն ապահովող տնտեսվարող սուբեկտների ՝ արտադրողների (ֆիրմաների, ձերնարկությունների) և վաճառողների մրցակցուրյունը, այն բնորոշվում է որպես նրանց միջև տնտեսական պայքար՝ շուկայում իրենց բաժինն ունենալու և շահույթ ստանալու նպատակով: Այս բնորրոշումն առավելապես շեշտադրում է մրցակցուրյան նպատակային ուղղվածությունը՝ երկարաժամկետ առումով: Մեկ այլ բնորոշման համաձայն՝ մրցակցությունն արտադրողների և սպարողների յուրատեսակ փողազդեցություն է, որում դինամիկ կերպով կորդինացվում են նրանց տնտեսական որոշումները կամ ընտրությունը: Ընդ որում արտադրողները որոշակիորեն կախված են սպառողներից: Մրցակցությունը սահմանվում է նաև որպես արտադրողների միջև տնտեսական պայքար՝ սահմանափակ ռեսուրսների տնօրինման, բարիքների արտադրության և իրացման առավել շահավետ պայմանների համար:

Մրցակցության գործառույթները

խմբագրել
  • Տնտեսական հարկադրում և խթանում.մրցակցության հիմնական առանձնահատկությունն այն է , որ շահույթի ստացումը հավանական է, բայց երաշխավորված չէ, իսկ վնասը՝ հնարավոր է, բայց ոչ անխուսափելի, այսինքն՝ գործունեության արդյունքը ֆիրմաների համար սկզբնապես պարունակում է զգալի անորոշություն,չնայած այն իրողությունը, որ մրցակցության նշված չափանիշը հստակ է ու կայուն:Բացի այդ, մրցակցությունը օբեկտիվորեն հարկադրում է տնտեսվարող սուբեկտներին մեծացնելու ներդրումները, ընդլայնելու արտադրությունը, իրականացնելու կազմակերպական և կառուցվածքային վերափոխումներ: