Շուկայական մրցակցություն (լատ.՝ concurrentia, լատ.՝ concurro՝ բախվել բառից )՝ մաքսիմալ շահույթ ստանալու նպատակով ռեսուրսների ձեռքբերման, արտադրության և իրացման լավագույն պայմանների համար տնտեսվարող սուբեկտների պայքարը: Տնտեսագիտության մեջ կան մրցակցության տարբեր բնորոշումներ, որոնց համադրումը թույլ է տալիսմրցակցության վերաբերյալ ձևավորել հնարավորին չափ համակողմանի պատկերացում: Նկատի ունենալով բարիքների առաջարկն ապահովող տնտեսվարող սուբեկտների ՝ արտադրողների (ֆիրմաների, ձերնարկությունների) և վաճառողների մրցակցուրյունը, այն բնորոշվում է որպես նրանց միջև տնտեսական պայքար՝ շուկայում իրենց բաժինն ունենալու և շահույթ ստանալու նպատակով: Այս բնորրոշումն առավելապես շեշտադրում է մրցակցուրյան նպատակային ուղղվածությունը՝ երկարաժամկետ առումով: Մեկ այլ բնորոշման համաձայն՝ մրցակցությունն արտադրողների և սպարողների յուրատեսակ փողազդեցություն է, որում դինամիկ կերպով կորդինացվում են նրանց տնտեսական որոշումները կամ ընտրությունը: Ընդ որում արտադրողները որոշակիորեն կախված են սպառողներից: Մրցակցությունը սահմանվում է նաև որպես արտադրողների միջև տնտեսական պայքար՝ սահմանափակ ռեսուրսների տնօրինման, բարիքների արտադրության և իրացման առավել շահավետ պայմանների համար: Շուկայական մրցակցություն (լատ.՝ concurrentia, լատ.՝ concurro՝ բախվել բառից )՝ մաքսիմալ շահույթ ստանալու նպատակով ռեսուրսների ձեռքբերման, արտադրության և իրացման լավագույն պայմանների համար տնտեսվարող սուբեկտների պայքարը: Տնտեսագիտության մեջ կան մրցակցության տարբեր բնորոշումներ, որոնց համադրումը թույլ է տալիս մրցակցության վերաբերյալ ձևավորել հնարավորին չափ համակողմանի պատկերացում: Նկատի ունենալով բարիքների առաջարկն ապահովող տնտեսվարող սուբեկտների ՝ արտադրողների (ֆիրմաների, ձերնարկությունների) և վաճառողների մրցակցությունը, այն բնորոշվում է որպես նրանց միջև տնտեսական պայքար՝ շուկայում իրենց բաժինն ունենալու և շահույթ ստանալու նպատակով: Այս բնորրոշումն առավելապես շեշտադրում է մրցակցուրյան նպատակային ուղղվածությունը՝ երկարաժամկետ առումով: Մեկ այլ բնորոշման համաձայն՝ մրցակցությունն արտադրողների և սպարողների յուրատեսակ փողազդեցություն է, որում դինամիկ կերպով կորդինացվում են նրանց տնտեսական որոշումները կամ ընտրությունը: Ընդ որում արտադրողները որոշակիորեն կախված են սպառողներից: Մրցակցությունը սահմանվում է նաև որպես արտադրողների միջև տնտեսական պայքար՝ սահմանափակ ռեսուրսների տնօրինման, բարիքների արտադրության և իրացման առավել շահավետ պայմանների համար:

Մրցակցության գործառույթները խմբագրել

  • Տնտեսական հարկադրում և խթանում.մրցակցության հիմնական առանձնահատկությունն այն է , որ շահույթի ստացումը հավանական է, բայց երաշխավորված չէ, իսկ վնասը՝ հնարավոր է, բայց ոչ անխուսափելի, այսինքն՝ գործունեության արդյունքը ֆիրմաների համար սկզբնապես պարունակում է զգալի անորոշություն,չնայած այն իրողությունը, որ մրցակցության նշված չափանիշը հստակ է ու կայուն:Բացի այդ, մրցակցությունը օբեկտիվորեն հարկադրում է տնտեսվարող սուբեկտներին մեծացնելու ներդրումները, ընդլայնելու արտադրությունը, իրականացնելու կազմակերպական և կառուցվածքային վերափոխումներ:
  • Արդյունավբետության բարձրացում և տնտեսական աճ․ որը իր մեջ ներառում է գիտատեխնիկական նորամուծությունների կիրառումը,աշխատանքի արտադրողազկանության աճը, վատնումների կրճատումը և վերացումը, արտադրանքի տեսականու նորացումը, որակի բարելավումը և այլն։
  • Գնագոյացման գործառույթ․ որքան մրցակցությունը սաստիկ է, այնքան ակնառու է դրսևորվում դրա ներգրավածությունը գների իջեցման ուղղությամբ, իսկ մրցակցության թուլացումը մանավանդ մենաշնորհային իրավիճակում, ճանապարհ է բացում գների արհեստական,պարտադրվող բարձրացման համար:
  • Տնտեսական ռեսուրսների տեղաբաշխման գործառույթ. այս գործառույթի կարևոր բաղադրիչ է ներդրումային ռեսուրսների ուղղորդումը,ներառյալ դրանց միջճյուղային վերաբաշխումը:
  • Եկամուտների բաշխման գործառույթ. նորմալ մրցակցությունը նպաստում է եկամուտների առավել համաչափ բաշխմանը և նվազեցնում է բաշխման ծայրահեղ անհամաչափությունը:
  • Հակամենաշնորհային գործառույթ. կանխարգելվում է շուկայական չափից ավելի իշխանության ձևավորումը, հաղթահարվում է դրա չարաշահումը:
  • Կարգավորման գործառույթ. մրցակցությունը շուկայական ինքնակարգավորման մեխանիզմի կարևորագույն տարրն է, որի շնորհիվ տնտեսության մեջ տեղի է ունենում կառուցվածքային և կազմակերպական փոփոխություններ, պահպանվում կամ վերականգնվում են տնտեսական տարաբնույթ համամասնություններ:
  • Սպառողների շահերի պաշտպանության գործառույթ. մրցակցության միջոցով սպառողները հնարավորություն են ստանում բավարարել իրենց պահանջմունքները ավելի քիչ ծախսումներով:

Մրցակցության տեսակները խմբագրել

Տարբերում ենք ազնիվ(բարեխիղժ) և անազնիվ(անբարեխիղճ) մրցակցություն:Բարեխիղճ մրցակցության դեպքում շուկայում գործող տնտեսվարող սուբեկտները(ֆիրմա, ձեռնարկություն) հետևում են շուկայավարման կանոներին: Անբարեխիղճ մրցակցության դեպքում խաղտվում են շուկայավարման կանոները, տնտեսվարող սուբեկտները մռցակցի մասին վատ տեղեկություններ տարացելու, կոմերցիոն գաղտնիքներ բացահայտման և այլ միջոցներով փորձում է մենաշնորհային դիրք գրավել շուկայում: Կախված նրանից, թե մրցակցությունը տարածային ընդգրկման առումով որ շուկաներում է ծավալվում տարբերում ենք երկու տիպ՝ ներքին ու արտաքին մրցակցություն: Ներքին մրցակցությունը տեղի է ունենում որևէ երկրի ազգային շուկայում,իսկ արտաքին մրցակցությունը ծավալվում է համաշխարհային կամ տարածաշրջանային շուկաներում: Տարբերում ենք նաև ներճյուղային և միջճյուղային մրցակցություն:Ներճյուղային մրցակցությունը տեղի է ունենում միևնույն ճյուղի տարբեր արտադրողների միջև, իսկ միջճուղային մրցակցությունը՝ տարբեր ճյուղերի: Մրցակցության տեսակներից է գնային ր ոչ գնային մրցակցությունը: Գնային մրցակցուրյան դեպքում տնտեսվարող սուբեկտները մրցակցից առաջ անցնելու նպատակով իջեցնում են ապրանքների գները ի հաշիվ արտադրանքի ինքնարժեքի իջեցման կամ սեփական շահույթի հաշվին, իսկ ոչ գնային մրցակցության դեպքւմ տնտեսվարող սուբեկները մրցակցի նկատմամբ առավելությունն ապահովում ենի, նոր տեխնոլոգիաների ներդրման, գվազդ և այլ միջոցներով: